Շնորհավոր, ծնունդդ Հերոս

Բանակ, որը ստեղծվել է շատ կարճ ժամանակահատվածում հազարավոր հայորդիների նվիրումի, ինքնամոռաց պայքարի շնորհիվ: Այդ ճանապարհին ցավոք զոհվել են բազմաթիվ քաջ հայորդիներ: Հավերժ փառք ու պատիվ իրենց կյանքը Հայրենիքի համար զոհաբերած հերոսներին: Մեր ազգային բանակը դարձել է տարածաշրջանի լավագույնն ու մարտունակը: Հայոց բանակը կազմավորվեց և կայացավ մեր անկախ պետականության վերականգնման գործընթացում և այսօր հանդիսանում է նրա ամենամեծ ձեռքբերումը:
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել էին «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամները` զինվորական ծառայության ընթացքում, Արցախյան ազատամարտի տարիներին և ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներ և զինծառայողներ:
«Սատար» Հաշմանդամների ՀԿ–ն «Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբ»-ի հետ համատեղ, համագործակցելով Պաշտպանության Նախարարության հետ՝ «Ազգ -բանակ» ծրագրի շրջանակներում տանկիստների օրվա առիթով հոկտեմբերի 8-ին և 9-ին այցելեցին Արցախի սահմանամերձ երկու զորամասեր:
«Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն, համագործակցելով Պաշտպանության Նախարարության հետ, սեպտեմբերի 16-ից-18-ը «Սատար» ՀԿ նախագահ, Հունան Հունայանի գլխավորությամբ այցելեցին Արցախի Հանրապետության սահմանամերձ զորամասեր: Նպատակը «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ծրագրի շրջանակում հասարակություն-բանակ կապի ամրապնդումն էր զինվորների առօրյանին տոնական եւ տրամադրություն փոխանացել էր: Միջոռամանը մասնակցում էին Կազմակերության զին-հաշմանդամություն ունեցող անդամներ, «Մեղեդի ստուդիա» -ն, Կարեն Մելքոնյանին ղեկավարությամբ «Եռագույնն միասնության կամուրջ» ՌՀԿ-ն նախագահ, Մուշեղ Գասպարյանը:
«Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն համագործակցելով Պաշտպանության Նախարարության հետ մայիսի 10-ից 12-ը եղավ Արցախի Հանրապետությունում տեղակայված զորամասերում և Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում: Նպատակը Մայիսյան Եռատոնը զինվորների հետ նշելն էր: Միջոցառման մասնակիցներն ՀԿ անդամ հաշմանդամություն ունեցող ազատամարտիկներ էին:
Նախաձեռնությանը սիրով միացել էին Մասիս քաղաքի՝ «Տավրոս» ազգագրական պարի համույթը ՝ Վահրամ Մարգարյանի ղեկավարությամբ: