• 1289166348.5931
    "ՍԱՏԱՐ" Հաշմանդամների
    Հասարակական Կազմակերպություն
12 Մյս2019

Եռատոնին կրկին Արցախում

60352937 335320023849738 1003140747861426176 n«Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն համագործակցելով Պաշտպանության Նախարարության հետ մայիսի 10-ից 12-ը եղավ Արցախի Հանրապետությունում տեղակայված զորամասերում և Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում: Նպատակը Մայիսյան Եռատոնը զինվորների հետ նշելն էր: Միջոցառման մասնակիցներն ՀԿ անդամ հաշմանդամություն ունեցող ազատամարտիկներ էին:
Նախաձեռնությանը սիրով միացել էին Մասիս քաղաքի՝ «Տավրոս» ազգագրական պարի համույթը ՝ Վահրամ Մարգարյանի ղեկավարությամբ: 
Տոնական միջոցառումները բազմաբովանդակ էին և հագեցած: 
«Սատար» ՀԿ նախագաh Հ. Հունանյանը զորամասերում զիվորների համար, իր հայրենասիրական ելույթներում շեշտեց, որ հաղթանակները հայի գենի մեջ են։ Պատմության դժվարին ճանապարհին հաղթանակները միշտ եղել են մեր ազգին ուղեկից: Այսօր էլ անհրաժեշտության դեպքում, անկախ բոլոր հանգամանքներից ազգովի պատրաստ ենք լինել զինվորի հետ և զինվորի կողքին: 
Զորամասերի հրամկազմի առաջարկությամբ, առավել աչքի ընկած 35 ժամկետային զինծառայողներ և սպաներ՝ Հայրենքի սահմանը անսասան պահելու համար պարգևատրվեցին ՀԿ պատվոգրերով: 
«Հայրենիքի Պաշտպան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, զինվորների ներկայությամբ՝ «Հայրենիքի Պաշտպան» առաջին աստիճան մեդալով պարգևատրվեցին ազատամարտիկ Շուշիկ Նիկալի Չատյանը և ապրիլյան քառօրյան մարտական գործողությունների մասնակից Արբերտ Արարատի Դալլաքյանը, սահանների պաշտպանական մարտերին ժամանակ վիրավորված Գոռ Սերգեյի Բաղրյանը, Արթուր Սերգեյի Ոսկանյանը և Զորիկ Շահենի Պետրոսյանը: 
Սամվել Սերժիկի Հարությունյանը և Ավանես Սերգեյի Ավետիսյանը մարտական գործողություններին մասնակցելու համար`«Հայրենիքի Պաշտպան» Երկրորդ աստիճանի մեդալով, իսկ Գագիկ Արմենի Նահապետյանը, Հովհաննես Հովաննեսի Վարդանյանը և Սարգիս Սամվելի Հարությունյանը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար՝ պարգևատրվեցին «Հայրենիքի Պաշտպան»-երրորդ աստիճան մեդալով: 
ՀԿ-ն ինչպես միշտ, այս անգամ էլ դատարկաձեռն չէր. Ստեփանակերտի Կենտրոնական հոսպիտալի տնօրինությունը և զորամսերի բուժկետերն ստացան առաջին բուժօգնության պարագաները:
Մասնակիցներն այցելեցին նաև Մարտունի քաղաքում տեղակայված Արցախի հերոս Մոթե Մելքոնյանի հուշարձան և գեղեցիկ պարային կատարում նվիրեցին լեգենդար հերոսի հիշատակին: Համույթի բոլոր անդամները ստացան ՀԿ շնորհակալագրեր ծրագրին ակտիվ մասնակցություն ունենալու համար Նախաձոռնությանը սիրով միացել էին Սամվել Սարգսյանը, Վահե Կոստանյանը և Աշխեն Մարգարյանը զինվորների համար հյուրասիրություն կազմակերպելով: 
Շնորհակալություն ենք հայտնում «Տավրոս» ազգագրական պարի համույթին միջոցառման մշակութային մասը բարձր մակարդակով անցկացնելու համար:
Հատուկ շնորհակալություն Պաշտպանության Նախարարությանը կազմակերպության հետ ակտիվ համագործակցության համար: 
Անվտագության նկատառումներով զորամասերից նկարներ չեն հրապարակվում:


6009172121126815888585496994529686655074304n
6014184821126813288585755408859960341692416n
601835972112736575519717288897878494019584n
6021273621126812888585792027466907241676800n
6022257721126886055245148795836389322129408n
602465742112688595524515265412155505901568n
6032149421126808421919571853810848204587008n
6033275121126821055251643107950661665292288n
6034310921126816588585423523504402709086208n
6034590321126899021910514807450992851288064n

 

ՏպելՈւղարկել էլ. փոստով

Tweet
  • Հայերեն
  • Русский
  • English (UK)
Գլխավոր էջ
Մեր մասին
Աշխատակազմ
Մասնաճյուղեր
Արթիկ
Եղեգնաձոր
Միջոցառումներ
Համագործակցություն
Աջակիցներ
2015
2014
2012-2013
Փնտրում ենք բարերարներ
Հաշմանդամային սպորտ
Նորություններ
Հետադարձ կապ
Պատկերասրահ
Տեսասրահ
Բանկային ռեկվիզիտներ
Հաշվետվություններ

Նոր հոդվածներ

Արենի համայնքի պատանիները «Սատար» զինավանում

Արենի համայնքի պատանիները համակարգչային խաղերի փոխարեն նախընտրում են մարզվել «Սատար» զինավանում։ Այսպիսի երիտասարդները հույս են ներշնչում, որ մեր ապագան հուսալի ձեռքերում է լինելու:      
Read more...

Մարտական պատրաստվածության պարապմունքներ

19.03.2022թ.-ին «Սատար» Զինավանում հյուրընկալեցինք «Արշակունի» Ռազմամարզական ՀԿ նախագահ՝ Արտավազդ Վարդանյանին և Զառիթափ, Արտավան գյուղերի սաներին:      
Read more...

Ամանորի նախաշեմին զինվորների հետ

«Սատար» Հաշմանդամների ՀԿ-ը նախագահ՝ Հունան Հունանյանը ավանդույթի համաձայն տարեմուտի նախաշեմին օրը անցկացրեց սահմանին կանգնած զինվորներին հետ: «Հայրենիքի Պաշտպան» հիմնադրամի պատվոգրով պարգևատրվեցին 20 ժամկետային ծառայողներ՝ 2020թ-ի 44 օրյա...
Read more...

Բարեգործական ծրագիր Վարդենիսում

Ամանորին ընդառաջ ս/թ դեկտեմբերի 24-ին «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն, համագործակցելով «Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության» և Վարդենիս համայնքի ՏԻՄ-ի հետ, կազմակերպել էր բարեգործական...
Read more...

Ծնունդդ շնորհավոր Հերոս

Այսօր Նորագավիթի տարածքում տեղի ունեցավ մերօրյա հերոս,կապիտան Արթուր Գագիկի Խաչատրյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությունը: Հուշարձանը կառուցվել է Արթուրի ընտանիքի և մտերինների աջակցությամբ: Հուշարձանի վրա հիշատակված են նաև...
Read more...

Դիպուկահարների բաց առաջնություն

Սույն թվականի նոյեմբերի 7-ին «ԱՏԱՆ» զինավանում կազմակերպվել էր դիպուկահարների բաց առաջնություն` նվիրված 44֊օրյա պատերազմում զոհված դիպուկահարների հիշատակին: Առաջնությանը մասնակցում էին «Սատար» կամավորական ջոկատի հրամանատար՝ Հունան Հունանյանը և...
Read more...

2012 - 2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են

Яндекс.Метрика

 

Powered by GL