«Սատար» ՀԿ-ի 2016թ-ի ընթացքում կատարած աշխատանքների և ծրագրերի համառոտ նկարագրություն:

Հայոց բանակի  24-րդտարեդարձը

<<ՍԱՏԱՐ>> Հաշմանդամների ՀԿ-ում բարի ավանդույթ է ձևավորվել Հայոց բանակի կազմավորման տոնը նշել սահմանապահ տղաների հետ: Այս տարի ևս համագործակցելով ՊՆ-ի, Խաչիկ գյուղի  գյուղապետարանի և Երկրապահի հետ <<ՍԱՏԱՐ>> ՀԿ-ի անդամների մի խումբ այցելեցին Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում տեղակայված զորամաս՝ զինվորների համար օրն իսկական տոն դարձնելու նպատակով:

Կարդալ ավելին...

Սպորտային  հանդիպում  Քաջարանում

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի մարզահամալիրում <<Ողջի>> ՀԿ-ի կողմից և <<Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ>>-ի հովանավորությամբ, հունվարի 21-22-ը անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի հանրապետական առաջնություն: Այն անցկացվեց երեք խմբերով՝ տղաների, աղջիկների և անվասալյակից օգտվող անձանց միջև: Առաջնությանը մասնակցում էին հաշմանդամություն ունեցող 22 մարզիկներ՝ վեց մարզերի 8 քաղաքներից:

Կարդալ ավելին....

 

ՍԱՏԱՐ ԿԱՆԳՆԵՆՔ  ՄԵՐ  ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

 

Ղարաբաղա–արդրբեջանական մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողներին և սահմանին կանգնած զինվորին աջակցելու նպատակով <<Սատար>> Հաշմանդամների ՀԿ և Արթիկ քաղաքի <<Սատար>> երեխանների զարգացման կետրոնը՝ իր կամավորների հետ համատեղ կազմակերպել էր <<Սատար կանգնենք մեր զինվորներին>> ակցիան, որի արդյունքում հումանիտար օգնություն և հենաշարժողական պարագաներ տրամադրվեցին ԼՂ սահմանամերձ գոտիներին և բժշկական հոսպիտալներին:

 Կարդալ ավելին...

ՏպելՈւղարկել էլ. փոստով

«Սատար» ՀԿ-ի 2015թ-ի ընթացքում կատարած աշխատանքների և ծրագրերի համառոտ նկարագրություն:

 

ՀՀ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 23  ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 

Հունվարի 28-ին <<Սատար>> Հաշմանդամների ՀԿ-ի կենտրոնական գրասեյակից, թվով տասնհինգկազմակերպության անդամներ և կամավորներ մեկնեցին Վայոց Ձորի մասնաճյուղ: Նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Վայքի տարածաշրջանում տեղակայված N զորամասի հրամատարական կազմը և ժամկետային զինծառայողները դիմավորեցին <<Սատար>> Հաշմանդամների ՀԿ-ի մեծաքանակ անդամներին: 

Կարդալ ավեին...

 

ԸՆԹԱՑԻԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

  1. Մարտի 5-ին «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ի մի խումբ ազատամարտի մասնակից անդամներ օրվա առիթով այցելեցին ՀՀ Ազգային Հերոս, Արցախի Հերոս` Սպարապետի շիրիմին: Նախ շնորհավորեցին Սպարապետին ծննդյան օրվա կապակցությամբ, ապա` «Սատար» ՀԿ անդամ Էրիկ Սարգսյանը ՀՀ պաշտպանու-թյան նախարար՝ Սեյրան Օհանյանի հրամանով՝ պարգևատրվեց «ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ» գերատեսչական Մեդալով:
  2. 15.03.2015թ.-ին <<Սատար>> Հաշմանդամների ՀԿ-ի մի խումբ անդամներ, Եռաբլուրում, մասնակցեցին Ղարաբաղյան հակամարտության տարիներին ձևավորված <<Հայոց Ազգային Բանակ>> (ՀԱԲ) ռազմական միավորման գլխավոր հրամանատար, ռազմական խորհրդի նախագահ՝ Ռազմիկ Արսենի Վասիլյանի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Բացի մարտական ընկերներից, հրամանատարի շիրիմին էին այցելել քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ավագ դպրոցի շուրջ 40 սաներ, հասարակության ներկա-յացուցիչներ:  <<Սատար>> ՀԿ-ի գործադիր տնօրեն Գ. Դանիելյանը,  հավատարիմ մնալով կազմակերպության կանոնադրական ծրագրերին, հայրենասիրական ճառով ելույթ ունեցավ ներկա աշակերտների համար, ինչը վերջիններիս կողմից լսվեց և ընկալվեց մեծ ոգևորությամբ: Կարդալ ավելին...
  3. Մարտի 17-ին <<Սատար>> Հաշմանդամների ՀԿ նախագահ Հ. Հունանյանը, փոխնախագահ Կ. Ավետիսյանը, Երևանի քաղաքապետի օգնական Ս. Մերթաջյանը և ՀԿ ներկայացուցիչներ ստուգայց կատարեցին էրեբունի վարչական շրջանում` կառուցվող թեքահար-թակների միջազգային չափանիշներին համա-պատասխանությունն ու հարմարավետությունն ստուգելու նպատակով: Շրջայցի ընթացքում արձանագրված թերություններն ու բացթողումները հանձնարարվեց շտկել: Այսուհետ էրեբունի վարչական շրջանի սահմանափակ շարժական հնարավորություններ ունեցող բնակիչները կկարողանան ազատորեն տեղաշարժվել հարմարեցված փողոցներով` համայնքի ողջ տարածքով :Կարդալ ավելին...
  4. 2015թ.  <<ՍԱՏԱՐ>> ՀԿ-ն մասնակցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարած մրցույթին և հաղթել: Ներկայում Կազմակերպությունն իրականացնում է պրոթեզի և օրթոպեդիկ կոշիկների, քայլակների, հենակների և ձեռնափայտերի արտադրություն, ինչպես նաև սայլակների վերանորոգում:Կարդալ ավելին...
  5. Կենտրոն և Նորք-Մարաշի ԶՏԿ-ում Զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի շրջանակներում <<Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում  գործատուին միանվագ  փոխհատուցման տրամադրում,այդ թվում հաշմանդամություն ունեցող  անձանց աշխատատեղի հարմարեցում>> ծրագրի  շրջանակներում կնքվեց  եռակողմ պայմանագիր տարածքային կենտրոնի  <<Սատար >>  հաշմանդամներ ՀԿ և հաշմանդամության  2-րդ խումբ ունեցող Թորգոմ Հովակիմյանի միջև:

ՏպելՈւղարկել էլ. փոստով