Նպատակը և խնդիրները

«Սատար» Հաշմանդամների Հասարակական Կազմակերպության նպատակն է` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և կազմակերպության կանոնադրությանը համապատասխան ՀՀ և ԼՂՀ տարածքներում, համագործակցելով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների հետ՝ իրականացնել հայրենասիրական գործունեություն և աջակցել սահմանափակ հնարավորություններով անձանց: Նպատակի իրականացման համար առաջադրել ենք հետևյալ խնդիրները՝

 

  • Իրականացնել ռազմահայրենասիրական գործունեություն
  • Աջակել Արցախյան ազատամարտում զոհվածների ընտանիքներին, պատերազմի մասնակիցների, հաշմանդամների սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանը
  • Նպաստել սոցիալապես անապահով խմբի (անհատի) առողջապահական, առողջ ապրելակերպի և այլ սոցիալական խնդիրների լուծմանը
  • Առաջադրել կազմակերպության նպատակին համապատասխան նոր գաղափարներ և խնդիրներ և գտնել դրանց արդյունավետ լուծումներ` ժամանակակից գիտակարգերին համապատասխան
  • Աջակցել, սատարել, պահպանել հաշմանդամների, սոցիալապես անապահով խմբի (անհատի) անկախությունը, իրավունքները և արժանապատվությունը առաջնորդվելով Միացյալ Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիայով

Կազմակերպությունը նպատակներից բխող խնդիրների իրականացման համար

  • Աջակցում է բնակչության առողջ ապրելակերպի ձևավորմանը, քաղաքացիների առողջության ամրապնդմանն ու պահպանությանը
  • Ուղղում է բնակչության հետաքրքրությունները դեպի առողջապահության, սպորտի և հանգստի բնագավառ
  • Իրականացնում է բարեգործական ծրագրեր` ուղղված կազմակերպության անդամ սոցիալապես անապահով ընտանիքներին և նրանց սոցիալական ու իրավական խնդիրներին
  • Կազմակերպում է սեմինարներ, կլոր սեղաններ
  • Աջակցում է հաշմանդամային սպորտին ուղղված նյութատեխնիկական բազզայի ստեղծմանը
  • Ամենայնս խրախուսում է սոցիալական աշխատանքի նոր մոտեցումների ու մեթոդների մշակումը, որոնք անհրաժեշտ են նոր կամ արդեն եղած կարիքների բավարարման համար
  • Իրականացնում է հրատարակչական գործունեություն

ՏպելՈւղարկել էլ. փոստով