• 1289166348.5931
    "ՍԱՏԱՐ" Հաշմանդամների
    Հասարակական Կազմակերպություն
27 Դկտ2018

Ամանորյա տրամադրություն «Սատար»-ում

 Այսօր «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ում տոնախմբություն էր: Կազմակերպության անդամներն ու շահառուներն իրենց ընտանիքների հետ եկել էին ՀԿ-ի կենտրոնական գրասենյակ, մասնակցելու Ամանորյա միջոցառմանը: Նրանց դիմավորեց կազմակերպության նախագահ Հ. Հունանյանը, մաղթելով բոլորի ընտանիքներին առողջություն, երջանկություն, սեր և ամուր կամք, ինչպես նաև ցանկացավ 2018-ի հաջողությունները կրկնապատկել 2019-ում: Նա նաև շնորհակալություն հայտնեց արտասահմանում բնակվող հայ բարերարներ Ջուլիետտա Զախարյանին, Լիլիա Շաքարյանին և Թագուհի Օհանյանին, միջոցառման մասնակիցների ամանորյա նվերների համար, իսկ Պաշտպանության նախարարությանը՝ վիրավոր տղաների երեխաներին թվով 55 հատ  ամանորյա միջոցառման տոմսեր և նվեր-փաթեթի կտրոններ տրամադրելու համար: Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև կազմակերպության գործադիր տնօրեն Գ. Դանիելյանը, մաղթելով բոլորին ուրախ Ամանոր, իսկ ներկա գտնվող մեծահասակներին էլ խորհուրդ տվեց այսօր մանկանալ և լիարժեք մասնակցել տոնին:

IMG 20181228 114321 Տոնախմբության ընթացքում երեխաներին ուրախացնելու համար, խաղավարը կազմակերպեց բազմաթիվ խաղեր, հանձնեց մրցանակներ ամենաակտիվ և տաղանդավոր փոքրիկներին, իսկ Ձմեռ Պապը՝ իր թոռնուհի Ձյունանուշի հետ, փոքրիկներին և նրանց ընտանիքներին հանձնեց նվերները: Միջոցառմանը ներկա էին նաև «Բարի Սամարացի» ընկերության ներկայացուցիչները, որոնք բարեմաղթանքներ հղեցին ներկաներինIMG 20181228 124711: «Բարի Սամարացի» ընկերությունը անմասն չէր մնացել օրվա  հյուրասիրության կազմակերպումից, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում ընկերության ղեկավար անձնակազմին: Հյուրասիրությունից հետո տոնը շարունակվեց երգ ու պարով, փոխադարձ շնորհավորանքներով ու ջերմ մաղթանքներով: 

 

 

 

 

  • 5579010120470750087525416571109541209964544n
  • 5588789020470310887569338274767877479858176n
  • 5594913820470310387569388191713882968948736n
  • 5595779920470310520902701499781835071160320n
  • 5615781220470749154192176296339639808557056n
  • 5627400720470309654236125387934540373164032n
  • 5635662720470309820902773029728617031532544n

ՏպելՈւղարկել էլ. փոստով

Tweet
  • Հայերեն
  • Русский
  • English (UK)
Գլխավոր էջ
Մեր մասին
Աշխատակազմ
Մասնաճյուղեր
Արթիկ
Եղեգնաձոր
Միջոցառումներ
Համագործակցություն
Աջակիցներ
2015
2014
2012-2013
Փնտրում ենք բարերարներ
Հաշմանդամային սպորտ
Նորություններ
Հետադարձ կապ
Պատկերասրահ
Տեսասրահ
Բանկային ռեկվիզիտներ
Հաշվետվություններ

Նոր հոդվածներ

Արենի համայնքի պատանիները «Սատար» զինավանում

Արենի համայնքի պատանիները համակարգչային խաղերի փոխարեն նախընտրում են մարզվել «Սատար» զինավանում։ Այսպիսի երիտասարդները հույս են ներշնչում, որ մեր ապագան հուսալի ձեռքերում է լինելու:      
Read more...

Մարտական պատրաստվածության պարապմունքներ

19.03.2022թ.-ին «Սատար» Զինավանում հյուրընկալեցինք «Արշակունի» Ռազմամարզական ՀԿ նախագահ՝ Արտավազդ Վարդանյանին և Զառիթափ, Արտավան գյուղերի սաներին:      
Read more...

Ամանորի նախաշեմին զինվորների հետ

«Սատար» Հաշմանդամների ՀԿ-ը նախագահ՝ Հունան Հունանյանը ավանդույթի համաձայն տարեմուտի նախաշեմին օրը անցկացրեց սահմանին կանգնած զինվորներին հետ: «Հայրենիքի Պաշտպան» հիմնադրամի պատվոգրով պարգևատրվեցին 20 ժամկետային ծառայողներ՝ 2020թ-ի 44 օրյա...
Read more...

Բարեգործական ծրագիր Վարդենիսում

Ամանորին ընդառաջ ս/թ դեկտեմբերի 24-ին «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն, համագործակցելով «Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության» և Վարդենիս համայնքի ՏԻՄ-ի հետ, կազմակերպել էր բարեգործական...
Read more...

Ծնունդդ շնորհավոր Հերոս

Այսօր Նորագավիթի տարածքում տեղի ունեցավ մերօրյա հերոս,կապիտան Արթուր Գագիկի Խաչատրյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությունը: Հուշարձանը կառուցվել է Արթուրի ընտանիքի և մտերինների աջակցությամբ: Հուշարձանի վրա հիշատակված են նաև...
Read more...

Դիպուկահարների բաց առաջնություն

Սույն թվականի նոյեմբերի 7-ին «ԱՏԱՆ» զինավանում կազմակերպվել էր դիպուկահարների բաց առաջնություն` նվիրված 44֊օրյա պատերազմում զոհված դիպուկահարների հիշատակին: Առաջնությանը մասնակցում էին «Սատար» կամավորական ջոկատի հրամանատար՝ Հունան Հունանյանը և...
Read more...

2012 - 2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են

Яндекс.Метрика

 

Powered by GL