• 1289166348.5931
    "ՍԱՏԱՐ" Հաշմանդամների
    Հասարակական Կազմակերպություն
28 Հնվ2020

Պատիվ ունենք

20200128 140702Բանակ, որը ստեղծվել է շատ կարճ ժամանակահատվածում հազարավոր հայորդիների նվիրումի, ինքնամոռաց պայքարի շնորհիվ: Այդ ճանապարհին ցավոք զոհվել են բազմաթիվ քաջ հայորդիներ: Հավերժ փառք ու պատիվ իրենց կյանքը Հայրենիքի համար զոհաբերած հերոսներին: Մեր ազգային բանակը դարձել է տարածաշրջանի լավագույնն ու մարտունակը: Հայոց բանակը կազմավորվեց և կայացավ մեր անկախ պետականության վերականգնման գործընթացում և այսօր հանդիսանում է նրա ամենամեծ ձեռքբերումը: Տարիների ընթացքում ձևավորված ավանդույթն այս տարի էլ պահպանվեց: «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ի մի խումբ անդամներ, արդեն 8–րդ տարին անընդմեջ համագործակցելով ՀՀ Պաշտպանության Նախարարության հետ, այցելեցին ՀՀ սահմանամերձ զորամաս՝ զինվորների օրը ավելի հիշարժան դարձնելու համար։ Ողջույնի խոսքով և հայրենասիրական ելույթով հանդես եկավ «Սատար» Հաշմանդամների ՀԿ նախագահ՝ Հունան Հունանյանը: Այնուհետև «Հայրենիքի Պաշտպան» Բարեգործական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, Արցախյան Ազատամարտի և սահմանների պաշտպանական մարտերի ժամանակ վիրավորված՝ Ռուբեն Բալաբեկի Հովսեփյանը պարգևատրվեց «Հայրենիքի պաշտպան» առաջին աստիճանի մեդալով: «Հայրենիքի Պաշտպան» երրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեցին` Համբարձում Ազատի Հայրապետյանը, Այվազ Համլետի Մանուկյանը և Գարեգին Կարենի Մուրադյանը: Զորամասի հրամկազմի ներկայացմամաբ՝ հայրենիքի սահմաներն անսասան պահելու համար «Սատար» ՀԿ-ի պատվոգրերով պարգևատրվեցին 20 առավել աչքի ընկած զինծառայողներ և սպաներ: Համերգային մասի ավարտից հետո միջոցառման մասնակիցները ճաշեցին զինվորների հետ: Շնորհավորում ենք ՀՀ և ԼՂՀ բոլոր զինծառայողներին՝ շարքայինից մինչև սպայական անձնակազմ, շնորհավորում ենք հայ ազգին, որ ունի պատիվ՝ սեփական բանակ ունենալու: Մաղթում ենք բարի ու խաղաղ ծառայություն: Հայկական բանակը կրկին անգամ երաշխավորվեց մեր ժողովրդի ինքնության գոյությունը:
Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման բոլոր մասնակիցներին և աջակիցներին:

  • 20200128104440
  • 20200128114311---
  • 20200128122034
  • 20200128122126
  • 20200128122150
  • 20200128122229
  • 20200128122439
  • 20200128123102
  • 20200128124234
  • 20200128124346
  • 20200128124914
  • 20200128125104
  • 20200128125206
  • 202001281252280
  • 20200128125228

ՏպելՈւղարկել էլ. փոստով

Tweet
  • Հայերեն
  • Русский
  • English (UK)
Գլխավոր էջ
Մեր մասին
Աշխատակազմ
Մասնաճյուղեր
Արթիկ
Եղեգնաձոր
Միջոցառումներ
Համագործակցություն
Աջակիցներ
2015
2014
2012-2013
Փնտրում ենք բարերարներ
Հաշմանդամային սպորտ
Նորություններ
Հետադարձ կապ
Պատկերասրահ
Տեսասրահ
Բանկային ռեկվիզիտներ
Հաշվետվություններ

Նոր հոդվածներ

Արենի համայնքի պատանիները «Սատար» զինավանում

Արենի համայնքի պատանիները համակարգչային խաղերի փոխարեն նախընտրում են մարզվել «Սատար» զինավանում։ Այսպիսի երիտասարդները հույս են ներշնչում, որ մեր ապագան հուսալի ձեռքերում է լինելու:      
Read more...

Մարտական պատրաստվածության պարապմունքներ

19.03.2022թ.-ին «Սատար» Զինավանում հյուրընկալեցինք «Արշակունի» Ռազմամարզական ՀԿ նախագահ՝ Արտավազդ Վարդանյանին և Զառիթափ, Արտավան գյուղերի սաներին:      
Read more...

Ամանորի նախաշեմին զինվորների հետ

«Սատար» Հաշմանդամների ՀԿ-ը նախագահ՝ Հունան Հունանյանը ավանդույթի համաձայն տարեմուտի նախաշեմին օրը անցկացրեց սահմանին կանգնած զինվորներին հետ: «Հայրենիքի Պաշտպան» հիմնադրամի պատվոգրով պարգևատրվեցին 20 ժամկետային ծառայողներ՝ 2020թ-ի 44 օրյա...
Read more...

Բարեգործական ծրագիր Վարդենիսում

Ամանորին ընդառաջ ս/թ դեկտեմբերի 24-ին «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն, համագործակցելով «Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության» և Վարդենիս համայնքի ՏԻՄ-ի հետ, կազմակերպել էր բարեգործական...
Read more...

Ծնունդդ շնորհավոր Հերոս

Այսօր Նորագավիթի տարածքում տեղի ունեցավ մերօրյա հերոս,կապիտան Արթուր Գագիկի Խաչատրյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությունը: Հուշարձանը կառուցվել է Արթուրի ընտանիքի և մտերինների աջակցությամբ: Հուշարձանի վրա հիշատակված են նաև...
Read more...

Դիպուկահարների բաց առաջնություն

Սույն թվականի նոյեմբերի 7-ին «ԱՏԱՆ» զինավանում կազմակերպվել էր դիպուկահարների բաց առաջնություն` նվիրված 44֊օրյա պատերազմում զոհված դիպուկահարների հիշատակին: Առաջնությանը մասնակցում էին «Սատար» կամավորական ջոկատի հրամանատար՝ Հունան Հունանյանը և...
Read more...

2012 - 2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են

Яндекс.Метрика

 

Powered by GL