«Սատար» ՀԿ նախագահ` Հ.Հունանյանը զորամասերում զիվորների համար, իր հայրենասիրական ելույթներում շեշտեց, որ Ազգ-Բանակ ծրագրի շրջանակներում շարունակելու են այցելել տարբեր զորամասեր, ինչպես միշտ պատրաստ են լինել զինվորի կողքին, անկախ կազմակերպության անդամների ֆիզիկական վիճակից անհրաժեշտության դեպքում կրկին կհամալրեն նրանց շարքերը:
NN զորամասերում "Armenian brigade M/C"-ի նախագահ՝ Սամ Նաջարյանի անունից կարճ շնորհակալական ուղերձ հղվեց դիրքապահներին և հանձնվեցին պարագաներ՝ որոնք ձեռք են բերվել խմբի միջոցներով: Զինվորների համար կազմակերպվել էր նաև տոնական հյուրասիրություն:
Գ. Դանիելյանը շնորհակալություն հայտնեց "Armenian brigade M/C"-ին շարունակական և արդյունավետ համագործակցության համար՝ ի նպաստ հայ զինվորի, Հայրենիքի:
Հրամկազմի առաջարկությամբ լավագույն դիրքապահ զինվորը նվեր ստացավ հատուկ նշանակության հեռադիտակ: Շնորհակալություն ենք հայտնում Եղեգնաձորի զինվորական կոմիսար՝ Կարեն Բաբայանին, միջոցառման բոլոր մասնակիցներին, կազմակերպության աջակիցներին և զորամասերի հրամկազմին՝ ջերմ ընդունելության համար: