270155118 4530448400415177 5226539212014185979 nԱմանորին ընդառաջ ս/թ դեկտեմբերի 24-ին «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն, համագործակցելով «Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության» և Վարդենիս համայնքի ՏԻՄ-ի հետ, կազմակերպել էր բարեգործական միջոցառումների շարք սահմանամերձ Վարդենիս համայնքում:
Միջոցառման մասնակիցներն էին Վարդենիս համայնքի զոհվածների ընտանիքի անդամները և զինվորական հաշմանդամություն ունեցող անձիք
Ներկաները ծաղիկներ խոնհարեցին Վարդենիս քաղաքում Մոնթե Մելքոնյանի հուշարձանին՝ ի հիշատակ հայրենիքի համար բոլոր ժամանակներում զոհված տղաների:
Հանդիպումը շարունակվեց Վարդենիսի մշակույթի տանը: Բացման խոսքով հանդես եկավ Մարատ Սևոյանը, առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհված տղաների հիշատակը: Պարոն Սևոյանը հայտնեց պատրաստակամություն ցուցաբերել անհատական մոտեցում, վերոնշված անձանց համար՝ մատչելի դարձնելով պետական ծրագրերը:
270211759 4530449213748429 2652467607206142621 n«Վարդենիսի ՄՍԾ տարածքային կենտրոն»-ի տնօրեն՝ Նոնա Աղաջանյանը մանրամասն ներկայացրեց պետական ծրագրերը:
Հունան Հունանյանն ողջյունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց միջոցառմանը մասնակցելու համար, ասեց, որ պատրաստ է լսել իրենց վերաբերվող ցանկացած խնդիր, քնարկել և օգնել լուծումներ գտնելու հարցում:
Հանդիպման մասնակիցների համար անցկացվեց բաց դռների օր ակցիա, որի ժամանակ նրանք ըստ ցանկության կարողացան իրենց և իրենց ընտանիքի անդամների համար ընտրել եվրոպական արտադրության նոր և օգտագործված հագուստներ, նվեր-ծածկոցներ ուղարկված Լիլիա Շաքարյանի կողմից և օրթոպեդիկ կոշիկներ ուղարկված Էդուարդ Օգանեսյանի կողմից:
«Վարդենիսի Հիվանդանոց» ՊՓԲԸ-ին փոխանցեցինք Իրինա Գևորգյանի կողմից ուղարկված՝ վերականգնողական և աջակցող միջոցներ, հիգիենիկ պարագաներ:
Միջոցառումների շարքը եզրափակվեց զինվորների հետ հանդիպումով: Զորամասերում և մարտական հենակետերում, շփվելով զինվորների հետ, վստահաբար կարող ենք ասել` հայ զինվորն անպարտելի է, մարտական ոգին` անկոտրում։
Անհատ բարերաների աջակցությամբ սահմանին կանգնած զինվորներին փոխանցեինք առաջին անհրաժեշտության պարագաներ:
Շնորհակալություն ենք հայտնում Մարատ Սևոյանին, Զավեն Գևորգյանին, անհատ բարերարներին, ծրագրի իրականացմանն աջակցողներին արդյունավետ համագործակցության համար:
 
27001057845304488370818006769673236874713439n
27002954245304490670817772193761975930782707n
27011977545304498504150327102432213606297733n
27011280745304495604150615114955752758525041n
27015511845304484004151775226539212014185979n
27018272545304496337483878695631760383857273n
27019762945304491770817666337744461691785579n
2701897884530449370415080229622955067851455n
2702056304530449630415054798761296584300514n
27021175945304492137484292652467607206142621n
27022076445304493404150834808529856034727262n
27022589145304491470817693505947667222838094n
27023162945304478504152322994854046952659801n
27022669145304492937484218760297884553669146n
27023655645304478437485667123506993214655286n
27024754345304496370817204980106489473361078n
27024445745304490004151172684350342017452909n