Համագործակցություն
2018թ-ի նոյեմբերին «Սատար» Հաշմանդամների ՀԿ նախագահ՝ Հ.Հունանյանը աշխատանքային այց է կատարել ԱՄՆ: Համագործակցելով ԱՄՆ-ում գործող "North Glendale Community Outreach" Inc կազմակերպության ի դեմս՝ Ասատուր Չակրյանի հետ, 2019-թ-ին Հայաստան է ներկրվել հումանիտար բեռներ՝ հենաշարժողական, պարագաներ, անձնական խնամքի, հիգիենայի և բժշկական պարագաներ:
«Սատար» Հաշմանդամների հասարակական կազմակերպությունը իր խորին երախտագիտությունն է հայտնում մեր գործընկերներին՝ Ասատուր Չակրյանին, բոլոր բարի կամքի տեր մարդկանց և աջակիցներին անհրաժեշտ բժշկական պարագաների հավաքագրման և նվիրաբերման, ինչպես նաև «Ամերիքան Գլոբալ Գրուփ» Միջազգային Բեռնափոխադրող Ընկերությանն (Global USA Inc) ի դեմս՝ Խաչատուրին, Միքայել Հայրապետյանին, «Ամերիքան Գլոբալ Գրուփ»-ի ամբողջ թիմին Կազմակերպության բարեգործական բեռներն մշտապես Հայաստան անվճար տեղափոխելու համար: