Ավանդույթ դարձած հանդիպում
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել էին «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամները` զինվորական ծառայության ընթացքում, Արցախյան ազատամարտի տարիներին և ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներ և զինծառայողներ: