Եվրասիա միջազգային համալսարանում 2017թ-ի ապրիլի 03-ին կազմակերպվել էր «Հայրենիքի Պաշտպան» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված «2016թ-ի Ապրիլյան քառօրյա պատերազմ»-ի հերոսներին: Միջոցառմանը ներկա էին, «Հայրենիքի, Պաշտպան» ԲՀ-ի տնօրեն Հ. Հունանյանը, «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ի գործադիր տնօրեն Գ. Դանիելյանը, Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի կարսատները,դասախոսական կազմի ներկայացուցիչները, ապրիլյան դեպքերի մասնակիցները, նրանց ծնողները, հայոց բանակում ծառայություն անցնող զինվորների ծնողները և հյուրեր:
Միջոցառման սկզբում ներկաները ոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին «Ապրիլյան քառօրյա պատերազմ»-ում զոհվածների հիշատակը: ՈՒսանողները ներկայացրեցին ապրիլյան դեպքերի տարեգրությունը, հանդես եկան ասմունքով, երգով, պարով և բեմադրությամբ:
Տեսազանգի միջոցով կապ հաստատվեց սահմանամերձ Խաչիկ գյուղի ՀՀ ՊՆ N զորամաս մարտական հենակետ, որտեղից մարտական ծառայությունն անցկացնող զինվորներնն ողջյունեցին ներկաններին և հորդորեցին երիտասարդներին ոչ մի դեպքում չխուսափել ծառայությունից:
Ողջույնի խոսքով, հայրենասիրական ելույթով հանդես եկան «Հայրենիքի Պաշտպան» ԲՀ-ի տնօրեն՝ Հ. Հունանյանը և «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ի գործադիր տնօրեն Գագիկ Դանիելյանը,այնուհետև «Հայրենիքի Պաշտպան» Բարեգործական
Հիմնադրամ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արցախյան
Ազատամարտի և սահմանների պաշտպանական մարտերի ժամանակ վիրավորված՝ Մելիք Ռաֆիկի Քերոբյանը, և «2016թ-ի Ապրիլյան Քառօրյա պատերազմ»-ի ընթացքում վիրավորում ստացած Հայկ Բենիամինի Սեխլիյանը, Հովհանես Էդուարդի Պողոսյանը պարգևատրվեցին «Հայրենիքի պաշտպան» առաջին աստիճանի մեդալով: Քառօրյա դեպքերին մասնակցելու համար «Հայրենիքի պաշտպան» երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեցի՝ ԲՈՒՀ- ի ուսանողներ՝ Սամվել Ջանիբեկի Ասատրյանը, Սարգիս Փաշիկի Պետրոսյանը և Սարգիս Ռաֆայելի Ոսկանյանը:
Համալսարանի տնօրինության ներկայացմամբ՝ հայրենիքի պաշտպանության գործում ունեցած ավանդի համար «Հայրենիքի Պաշտպան» ԲՀ-ի պատվոգրերով պարգևատրվեցին ուսանողները, ովքեր կամավոր մեկնել էին սահման ապրիլյան դեպքերի ժամանակ:
Շնորհակալական խոսք ասաց Եվրասիա միջազգային համալսարանի պրոռեկտոր՝ Իրինա Բաբայանը, նշելով, որ կարևորում է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը:
Հաջորդիվ խումբը այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի և երախտագիտության տուրք մատուցելու հակառակորդի կողմից ապրիլյան ռազմական ագրեսիայի ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսների և Արցախյան ազատամարտում Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:
Միջոռացումը նախաձեռնել և կազմակերպել էր «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ի կամավոր, Եվրասիա միջազգային համալսարանի առաջին կուրսի ուսանողուհի՝ Նոնա Ադունցը: