ՀՀ ՊՆ և Հաշմանդամների ՀԿ-ի համատեղ միջոցառում
<<ՍԱՏԱՐ>> Հաշմանդամների ՀԿ-ն ՀՀ ՊՆ տարածքում ՀՀ Բանակի 20–ամյակի կազմավորման կապակցությամբ, կազմակերպեց հերթական միջոցառումը: ՀՀ ՊՆ շենքի մարզահրապարակում տեղի ունեցավ հաշմանդային բասկետբոլի ցուցադրական խաղ:Ներկա էին փոխնախարարը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը,ՊՆ բազմաթիվ ծառայողներ,քաղաքացիական անձիք: Նախարարությունը մեծ սիրով ՀԿ-ին տրամադրել էր բոլոր պայմանները` խաղը անցկացնելու համար: Ավարտին՝ Գեներալ Վարդան Ավետիսյանը հայտնեց իր շնորհակալությունը` գեղեցիկ խաղի համար և հայտնեց ՊՆ պատրաստակամությունը այսուհետև էլ աջակցել կազմակերպությանը: Անձամբ փոխնախարար Արա Նազարյանը և Գեներալ Վարդան Ավետիսյանը խաղի մասնակիցներին պարգևատրեցին <<ՀՀ Զինված ուժեր 20տարի>> հեբելյանական մեդալով:Մեդալով պարգևատրվեցին Հկ-ի 19-անդամներ: Բացի մեդալից ՀՀ ՊՆ պատվոգրի արժանացան ՀԿ-ի 6-անդամներ ևս: Խաղի ավարտին ՊՆ լրագրողները ՀԿ անդամների հետ հարցազրույց ունեցան`<<Հայ Զինվոր>> թերթում լուսաբանելու համար: ՊՆ-ից վերադառնալով ՀԿ-ի գրասենյակ`տեղի ունեցավ փոքրիկ ֆուրշետ: