ԽՈՍՈԻՄ ԵՆ ՆԿԱՐՆԵՐԸ

 imageՀաշմանդամություն ունեցող անձանց համար զբաղվածությունը ոչ միայն ֆինանսական ապահովության, այլև անկախ կյանքի և սոցիալական ինտեգրման գրավականն է: Սահմանափակ հենաշարժողական խնդիրներ ունենալը դեռևս չի նշանակում լինել անաշխատունակ և սա պետք է հստակ գիտակցեն բոլոր գործատուները: Դեռևս ամիսներ առաջ մենք անդրադարձ կատարեցինք աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածությունը ապահովելու նպատակով իրականցվող ծրագրերին: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող մարդկանց կողմից իրենց ընդունակությունների, իրավունքների ու ազատությունների իրացման, ՀՀ մյուս քաղաքացիների հետ համահավասար հասարակական կյանքի տնտեսական և սոցիալական բնագավառներին մասնակցելու պայմանների և հնարավորությունների ապահովումը: Այդ համատեքստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Զբաղվածության պետական գործակալությունն աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու նպատակով մշակել և իրականացնում են ծրագրեր, որոնք խրախուսում են գործատուներին աշխատանքի ընդունել նաև հաշմանդամություն ունեցող անձանց: Ծրագրի շրջանակներում գործատուներին տրամադրվում է աշխատատեղի հարմարեցման և աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման միանվագ փոխհատուցում: <<Սատար>> հաշմանդամների ՀԿ-ն հաջողությամբ մասնակցել է այդ ծրագրին և աշխատանքով ապահովել հաշմանդամություն ունեցող տարբեր մասնագետների: 

2015թ նոյեմբեր ամսից <<Սկարպ>> առողջական կենտրոն ՀԿ-ն իրականացնում էր հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ոլորտները արտացոլող լուսանկարչական նախագիծ, որի արդյունքում 2016թ. հունվարի 20-ին, Նարեկացի Արվեստի Միությունում տեղի ունեցավ նախագծի լուսանկարների ցուցահանդես: Ֆոտոշարքում ներկայացված էին հաշմանդամություն ունեցող անձինք իրենց իրական աշխատավայրում: Նախագծում ընգրկված էին նաև մեր կազմակերպության հաշմանդամություն ունեցող աշխատակիցներ՝ Լևոն Հովհաննիսյանը և Արթուր Գալստյանը:
Ցուցահանդեսի նպատակն էր հանրությանը ներկայացնել այն մասնագիտությունները, որոնք ներկայում ապահովում են հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը Հայաստանում:

12562848452156518323226912073952o
125968044521566249898822096608151o
12620544452156078323270464092212o
12562721452156568323221199471109o
image
p
12562848452156518323226912073952o 125968044521566249898822096608151o 12620544452156078323270464092212o 12562721452156568323221199471109o image p

Տպել