Անվադողեր դեպի սահման
Պատիվ ունենք
Բանակ, որը ստեղծվել է շատ կարճ ժամանակահատվածում հազարավոր հայորդիների նվիրումի, ինքնամոռաց պայքարի շնորհիվ: Այդ ճանապարհին ցավոք զոհվել են բազմաթիվ քաջ հայորդիներ: Հավերժ փառք ու պատիվ իրենց կյանքը Հայրենիքի համար զոհաբերած հերոսներին: Մեր ազգային բանակը դարձել է տարածաշրջանի լավագույնն ու մարտունակը: Հայոց բանակը կազմավորվեց և կայացավ մեր անկախ պետականության վերականգնման գործընթացում և այսօր հանդիսանում է նրա ամենամեծ ձեռքբերումը:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Սիրելի՛ գործընկերներ, բարեկամներ, ընկերներ, «Սատար» ՀԿ-ի աշխատակիցներ: Շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Ամանորը լավ առիթ է անցնող տարին և ձեռքբերումներն արժևորելու, իմաստավորելու համար: Ամփոփելով 2019թ մենք արձանագրում ենք մի շարք ձեռքբերումներ: ՈՒզում ենք երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այդ ձեռքբերումներում ունեցել են անգամ փոքրիկ ներդրում, հավատացել են մեր հավաքական ուժին և մեր հնարավորություններին:
Շարունակում ենք ամրապնդել մեր սահմանները
«Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն կամավորների օգնությամբ տարիներ շարունակ հավաքել և ուղարկել է անվադողեր ՀՀ և ԼՂՀ սահմաների ամրապնդման համար:
Սույն թվականի դեկտեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 28-ը 3000 հատից ավելի անվադողեր ևս ուղարկվեցին հենակետեր նույն նպատակի համար:
Բաց դռների օր
Բարի գործերի հիշատակը պահպանելու լավագույն ձևը դրանք կրկնելն է: Դեկտեմբերի 21-ին <<Սատար>> ՀԿ-ի կենտրոնական գրասենյակում անցկացվեց հերթական բարեգործական ակցիան: Այս անգամ ակցիայի մասնակիցները միայն Կազմակերպության շահառուներն էին: Իրենց և իրենց ընտանիքի անդամների համար հագուստ ընտրեցին ավելի քան 25 հաշմանդամություն ունեցող անձ:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր բարերարներին աջակցության համար: