Երջանիկ է նա,ով երջանիկ է իր տանը
Ծրագրի տիպ: -- Բարեգործական
Ծրագրի տարածքային ծածկույթ: -- Հայասատանի Հանրապետություն
Ծրագրի մեկնարկը: -- Ուրբաթ. 2016-08-01
Ծրագրի նպատակն է բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց բնակարանային պայմանները:
Շահառուներն կընտրվեն ՀՀ մարզերից որոշակի սկզբունքներով:
Ծրագրի ուղղակի շահառուններն են Երևանի և ՀՀ բոլոր մարզերից հաշմանադամություն ունեցող 10 երիտասարդ:
Ծրագիր անուղղակի շահառուններ են ընտրված շառառունների ընտանիքի անդամները:
Ծրագրի պարտադիր պայմաններն են՝
- Կատարել նախնական բնակարանի զննում, հաշվարկել և կազմել նախահաշիվ բնակարանը վերանորոգելու համար:
- Կնքել պայմանագիր:
- Գնել բնակարան:
- Տրամադրել գումար և հետևել որպեսզի վերանորոգման աշխատանքներն կատարվեն ժամանակին և պատշաճ:
Շահառուն պարտավոր է`
- Ծրագրի շրջանակում տրամադրված գումարը ծախսել միայն բնակարանի վերանորոգման կամ գնման համար:
- Պայմանագիրը խախտելու դեպքում վերադարձնել ամբողջ գումարը
Ծրագրի կառուցվածք:
1.Նախապատրաստական փուլ-տևողությունը 4 շաբաթ` Այս փուլի ընթացքում նախատեսվում է իրականացնել ծրագրի նախապատրաստական աշխատանքները` ծրագրի աշխատակազմի և շահառուների հետ պայմանագրերի կնքում, ծրագրի համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում, աշխատանքների գարֆիկների և օրակարգի հստակեցում, մասնակիցների ընտրություն, տեղեկատվական և գնահատման թերթիկների պատրաստում, փաթեթների կազմում:
2.Հիմնական փուլ –տևողությունը 1 ամիս` Այս փուլի ընթացքում իրականացվելու են ծրագրով նախատեսված հիմնական գործողությունները բնակարանի վերանորոգում կան գնում:
3.Վերջնական փուլ-տևողությունը 2 շաբաթ Այս փուլի ընթացքում Ծրագրային նյութերի և նկարների տեղադրում և տարածում սոց. ցանցերում, կազմակերպության կայք Էջում և այլ մեդիաներում: Ամփոփվելու և կազմվելու են ծրագրի գործունեության և ֆինանսական հաշվետվությունները, որոնք կներկայացվեն կազմակերպությանը:
Ծրագրի գնահատում Ծրագրի մշտադիտարկումը կիրականացվի ծրագրի ղեկավարի կողմից, ըստ իրականացված աշխատանքների համեմատության նախատեսված գործողությունների ժամանակացույցի հետ: Յուրաքանչյուր շաբաթվա վերջում կկատարվի ծրագրի փուլային գնահատում, վեր հանելու համար բացթողումներն ու գրանցելու համար առկա առաջընթացն ու ստացված քանակական և որակական արդյունքները:
Հարգելի Բարերար եթե դուք ցանկանում եք կատարել դրամական փոխանցումներ...