Եռատոնին կրկին Արցախում
«Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն համագործակցելով Պաշտպանության Նախարարության հետ մայիսի 10-ից 12-ը եղավ Արցախի Հանրապետությունում տեղակայված զորամասերում և Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում: Նպատակը Մայիսյան Եռատոնը զինվորների հետ նշելն էր: Միջոցառման մասնակիցներն ՀԿ անդամ հաշմանդամություն ունեցող ազատամարտիկներ էին:
Նախաձեռնությանը սիրով միացել էին Մասիս քաղաքի՝ «Տավրոս» ազգագրական պարի համույթը ՝ Վահրամ Մարգարյանի ղեկավարությամբ:
Տոնական միջոցառումները բազմաբովանդակ էին և հագեցած:
«Սատար» ՀԿ նախագաh Հ. Հունանյանը զորամասերում զիվորների համար, իր հայրենասիրական ելույթներում շեշտեց, որ հաղթանակները հայի գենի մեջ են։ Պատմության դժվարին ճանապարհին հաղթանակները միշտ եղել են մեր ազգին ուղեկից: Այսօր էլ անհրաժեշտության դեպքում, անկախ բոլոր հանգամանքներից ազգովի պատրաստ ենք լինել զինվորի հետ և զինվորի կողքին:
Զորամասերի հրամկազմի առաջարկությամբ, առավել աչքի ընկած 35 ժամկետային զինծառայողներ և սպաներ՝ Հայրենքի սահմանը անսասան պահելու համար պարգևատրվեցին ՀԿ պատվոգրերով:
«Հայրենիքի Պաշտպան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, զինվորների ներկայությամբ՝ «Հայրենիքի Պաշտպան» առաջին աստիճան մեդալով պարգևատրվեցին ազատամարտիկ Շուշիկ Նիկալի Չատյանը և ապրիլյան քառօրյան մարտական գործողությունների մասնակից Արբերտ Արարատի Դալլաքյանը, սահանների պաշտպանական մարտերին ժամանակ վիրավորված Գոռ Սերգեյի Բաղրյանը, Արթուր Սերգեյի Ոսկանյանը և Զորիկ Շահենի Պետրոսյանը:
Սամվել Սերժիկի Հարությունյանը և Ավանես Սերգեյի Ավետիսյանը մարտական գործողություններին մասնակցելու համար`«Հայրենիքի Պաշտպան» Երկրորդ աստիճանի մեդալով, իսկ Գագիկ Արմենի Նահապետյանը, Հովհաննես Հովաննեսի Վարդանյանը և Սարգիս Սամվելի Հարությունյանը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար՝ պարգևատրվեցին «Հայրենիքի Պաշտպան»-երրորդ աստիճան մեդալով:
ՀԿ-ն ինչպես միշտ, այս անգամ էլ դատարկաձեռն չէր. Ստեփանակերտի Կենտրոնական հոսպիտալի տնօրինությունը և զորամսերի բուժկետերն ստացան առաջին բուժօգնության պարագաները:
Մասնակիցներն այցելեցին նաև Մարտունի քաղաքում տեղակայված Արցախի հերոս Մոթե Մելքոնյանի հուշարձան և գեղեցիկ պարային կատարում նվիրեցին լեգենդար հերոսի հիշատակին: Համույթի բոլոր անդամները ստացան ՀԿ շնորհակալագրեր ծրագրին ակտիվ մասնակցություն ունենալու համար Նախաձոռնությանը սիրով միացել էին Սամվել Սարգսյանը, Վահե Կոստանյանը և Աշխեն Մարգարյանը զինվորների համար հյուրասիրություն կազմակերպելով:
Շնորհակալություն ենք հայտնում «Տավրոս» ազգագրական պարի համույթին միջոցառման մշակութային մասը բարձր մակարդակով անցկացնելու համար:
Հատուկ շնորհակալություն Պաշտպանության Նախարարությանը կազմակերպության հետ ակտիվ համագործակցության համար:
Անվտագության նկատառումներով զորամասերից նկարներ չեն հրապարակվում: