Ամանորյա այց սահմանամերձ զորամաս
Սույն թվականի դեկտեմբերի 30-ին «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն, Ամանորին ընդառաջ, այցելեց սահմանամերձ N զորամաս՝ շնորհավորելու մեր սահմանապահ զինվորների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Կազմակերպության անդամները և բարերարները զինվորներին փոխանցեցին նվերներ, մթերք, քաղցրավենիք, ծխախոտ, ինչպես նաև իրենց սերն ու ջերմությունը, բարեմաղթանքներն ու շնորհավորանքները: Զորամասում տիրում էր տոնական տրամադրություն և ջերմ մթնոլորտ, որը վերածվեց ուրախ խնջույքի՝ համեղ ուտեստներով, ավանդական հայկական խորովածով և նրբահամ քաղցրավենիքով: Անձնակազմի արտական ոգին բարձր էր, զինվորներն ու հրամանատարներն ուրախ պահերին անգամ չէին կորցնում սահմանապահին հատուկ զգոնությունը՝ գիտակցելով իրենց գործի լրջությունը: «Սատար» Հաշմանդամների ՀԿ նախագահ Հունան Հունանյանը ջերմորեն շնորհավորեց զինվորներին և սպաներին, մաղթեց ծառայողական հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ, իսկ ընտանիքներին՝ առողջություն, երջանկություն և բարեկեցություն: Նախաձեռնությանը միացել էին Ջուլիետտա Զաքարյանը, Հարութ Բոգարյանը, Լիլի Պողոսյանը, Աշխեն Մարգարյանը, փոքրիկ Մարիամը, ինչպես նաև այլ բարերարներ, ովքեր չցանկացան ներկայանալ: Ամանորը հայերի համար սիրված և սպասված տոն է, և շատ կարևոր է, որ մեր օջախներում կարողանում ենք խաղաղ ու հանգիստ նշել այդընտանեկան տոնը։ Դրա համար շնորհակալ ենք սահմանին կանգնած մեր քաջ ու հպարտ հայրենիքի պաշտպաններին: