ԱՅՑ ԷՐԵԲՈՒՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ

48971486 331797827548477 9124727603117162496 nԷրեբունի կենտրոնական կլինիկակական զինվորական հոսպիտալում բուժվում է Գևորգ Հովհաննիսյանը, ով վիրավորում է ստացել Արցախի սահմանամերձ հենակետերից մեկում՝ ականի պայթյունից, սույն թվականի դեկտեմբերի 14-ին: Գևորգի ձախ ոտնաթաթը ամպուտացվել է, վնասվածք կա նաև նրա աչքի և դեմքի ձախ հատվածում: Այցելության նպատակն էր ծանոթանալ Գևորգ Հովհաննիսյանի հետ:Գևորգին «Սատար»-ի կողմից տրամադրվեց հաշմանդամի սայլակ, նրան կտրամադրվի նաև արմնկային հենակներ: Ոտքի վերքի լավացումից հետո, և համապատասխան թղթաբանության ձևակերպումներից հետո, կազմակերպությունն արդեն կզբաղվի Գևորգի սոցիալական հարցերով: Կազմակերպության ներկայացուցիչները հանդիպեցին տարբեր միջադեպերի հետևանքով վիրավորված, հոսպիտալում բուժվող ևս երեք զինծառայողի: Մտերմիկ զրույցի ընթացքում զինծառայողները կիսվեցին իրենց մտահոգություններով: «Սատար» Հաշմանդամների ՀԿ նախագահ Հունան Հունանյանը և կազմակերպության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին մշտապես լինել կապի մեջ, խնդիրներ ունենալու դեպքում հաղթահարել միասին:  
49345154 296226114412728 5022498819951034368 n

 

 

 

 

 

 

ՏպելՈւղարկել էլ. փոստով