Բաց դռների օր

57226370 2063846100408765 9042566369098334208 n

«Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն շարունակում է իրականացնել բարեգործական ակցիաներ: Համագործակցելով արտերկում գործող հասարակական կազմակերպությունների և անհատ բարերարների հետ Հայաստան են ներկրվում և անվճար բաշխվում անձական խնամքի, հիգիենայի, առաջին բուժօգնության պարագաները:Սույն թվականի ապրիլի 10-ին Կազմակերպությունը հյուրընկալեց թվով 23 հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց, ովքեր մշտապես օգտագործում են հիգիենայի պահպանման, առաջին բուժօգնության պարագաներ: Հանդիպման ընթացքում քննարկվեց առօրյայում վերոհիշյալ պարագաների կարևորությունը և ձեռք բերման աղբյուրները: Ուսումնասիրելով այլ երկրներում գործող պրակտիկան՝ մասնակիցները հույս հայտնեցին, որ մի օր այդ պարագաները կտրամադրվեն պետության կողմից: 
Շորհակալություն ենք հայտնում բոլոր բարերաներին, հատկապես Ջուլիետտա Զախարյանին խնդրի կարևորությունը ըմբռնելու և անհրաժեշտ պարագաների ձեռք բերման հարցում կազմակերպությանն աջակցելու համար:

  • 5684804020638461904087568648877168392142848n
  • 5690489420638462004087557837627038100881408n
  • 5695877720638460804087674855577261044137984n
  • 5722637020638461004087659042566369098334208n
  • 574418202063846097075432144426023449001984n

ՏպելՈւղարկել էլ. փոստով