Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հարգելի ընկերներ, ավանդույթի համաձայն «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն սույն թվականի մայիսի 10-ից-12-ը մեկնելու է ՀՀ և ԼՂՀ սահմանամերձ զորամասեր Մայիսյան Եռատոնի կապակացությամբ: Այն բոլոր անձինք, ովքեր կցանկանան միանալ և իրենց ներդրումն ունենալ զինվորի օրը իսկական տոն դարձնելու բարի գործում, կարող են այցելել «Սատար» ՀԿ-ի կենտրոնական գրասենյակ՝ ք. Երևան, Նոր-Արեշ 35 փողոց 2 (Պ.Սևակի անվան դպրոց) մինչև սույն թվականի մայիսի 9, ժամը 12:00: Ապրանքների մեծ քանակության դեպքում ՀԿ-ն կկազմակերպի տեղափոխումը: Ձեր փոխանցած բարեմաղթանքները, շնորհավորանքներն ու նվերները մեր թիմը կհասցնի առաջնագծում կանգնած հայրենիքի պաշտպանին: Լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարներով. (+374) 94-388-299
(+374) 10 -45-11-60
Սիրով սպասում ենք ձեր արձագանքներին: