Բարեգործական ծրագիր Սյունիքի մարզում

20210316 172134«Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն շարունակում է աջակցություն ցուցաբերել սոցիալապես անապահով, բազմազավակ, սահմանամերձ տարածքներում ապրող, Արցախից տեղահանված ընտանիքներին՝ առաջնահերթությունը տալով զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց:
Կազմակերպության նախագահ Հ.
Հունանյանի
նախաձեռնությամբ, ԱՄՆ-ում ապրող բարերար, մեր հայրենակից Լիլիա Շաքարյանի
 
աջակցությամբ իրականացվեց բարեգործական ծրագիր: Համագործակցելով Սյունիքի մարզպետարանի և Կապանի քաղաքապետարանի հետ, Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներում
161542212 165319282089034 6339292439371429983 n
«Սատար»-ի մասնագիտական խումբը, տեղում գնահատելով քաղաքացիների կարիքները, տրամադրեցին անհրաժեշտ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողոկան պարագաներ՝ սայլակներ, քայլակներ, հենակներ, ձեռնափայտեր, հիգիենայի միջոցներ՝ բժշկական սավաններ և մեծահասակի տակդիրներ: Այցի նպատակներից էր նաև տեղում հասկանալ նոր վիրավորում ստացած զինծառայողների խնդիրները: Քննարկվեցին զինվորական հաշմանդամության փաստաթղթային ձևակերպման ընթացքում հաճախ հանդիպող խնդիրները և դրանց լուծման տարբերակները: Կատարվեցին համապատասխան ուղորդումներ:
ՀԿ-ի ուշադրության կենտրոնում են նաև սահմանամերձ գյուղերում ապրող փոքրիկները: Չորս սահմանամերձ մանկապարտեզների սաների տրամադրվեցին ծածկոցներ, խաղալիքներ և հիգիենաիկ պարագաներ:
Այցելեցինք նաև Կապան քաղաքի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց: Հ. Հունանյանը երեխաներին հորդորեց մշտապես զբաղվել սպորտով, լինել կոփված և ուժեղ: Անել հնարավոր ամեն բան ընկերներին շրջանակում սպորտի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու համար, քանզի նրանք են մեր վաղվա հայրենքի պաշտպաները: Նվերներ ստացան նաև դպրոցի մարզիկները:
Կապանի մանական կենտրոնին տրամադրվեցին քայլակներ և հագուստ սոցիալապես անապահով ընտանիքներին բաշխելու համար:
Ծրագրի ավարտին Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանի հետ ամփոփվեցին արձանագրված խնդիրները և առաջարկվեցին դրանց լուծման տարբերակները: Քննարկվեցին հետագա համագործակցության մանրամասներ:
Շնորհակալություն ենք հայտնում բարերար Լիլիա Շաքարյանին, Սյունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի պետ՝ Արամ Շահնազարյանին, Գոռ Թադևոսյանին և Կապանի մանական կենտրոնի տնօրեն Մայա Միրզոյանին ակտիվ համագործակցության և ջերմ ընդունելության համար:
 
20210316172134
1613379741513423234362187705150354508229052n
16153655838017560532368377351300968095643809n
1615422121653192820890346339292439371429983n
1616170651946987190976222296362589230195936n
1619590188211860020781651992949469260313284n
20210313153415
20210315181522
20210315181344
20210316120303

 

 

Печать