Բաց դռների օր
Սույն թվականի օգոստոսի 31-ին <<Սատար>> ՀԿ-ի կենտրոնական գրասենյակում հայտարարված հերթական բարեգործական ակցիայի շրջանակներում համագործակցելով անհատ բարերարների հետ իրականացրեց ևս մի բարեգործական ակցիա: Հագուստ բաժանվեց ավելի քան 85 (մոտ 300 անձ )սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների:
Շնորհակալություն ենք հայտնում <Սատար>> ՀԿ-ի բոլոր կամավորներին, Նիդերլանդներից #GLOBAL AID NETWORK կազմակերպությանը, Ռոլանդ Բոսմանին, Ջուլիետտա Զախարյանին, Արամ Կարակասին հայրենանվեր գործունեություն ծավալելու համար:
Բաց դռների օր
Փետրվարի 15-ին <<Սատար>> ՀԿ-ի կենտրոնական գրասենյակում հայտարարված հերթական բարեգործական ակցիայի շրջանակներում համագործակցելով անհատ բարերարների՝ Հոլանդիայում <<Սատար>> ՀԿ ներկայացուցիչ՝ Ջուլիետտա Զախարյանի, ամերիկաբնակ Լիլիա Չակարյանի և Թագուհի Օհանյանի հետ իրականացրեց ևս մի բարեգործական ակցիա: Հագուստ, անձնական խնամքի և հիգիենիկ պարագաներ բաժանվեցին ավելի քան 70 սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների:
Շնորհակալություն ենք հայտնում բարերարներին՝ հագուստ և այլ պարագաներ տրամադրելու և Երևան քաղաքի <<Սոցիալական ապահովության պետական ծառայություններ>>-ին ակտիվ համագործակցության համար:
Շնորհավոր տոնդ, զինվոր, խաղաղ ծառայություն Ձեզ
«Մեր բանակը կարճ պատմական ժամանակահատվածում` անցնելով ծանր փորձություններ՝ պատերազմներով և բանակի խաղաղ կառուցմամբ, թրծվել է և դարձել մեր անկախության գլխավոր երաշխիքը և այսուհետ հպարտության և ներշնչման աղբյուր է»: Հունվարի 28-ին նշվում է Հայոց Բանակի 27-րդ տարեդարձը: Արդեն 6–րդ տարին անընդմեջ «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն համագործակցելով՝ ՀՀ Պն այս տոնական օրը անցկացրեց Վայոց ձոր մարզի Խաչիկ Գյուղում տեղակայնված N զորամասում: Նախաձեռնությամնը միացել էին Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց Ձորի մասնաճյուղի տնօրինությունը, բազմաթիվ շահագրգիռ կառույցներ և անհատ բարերարներ: