Շնորհավոր տոնդ, զինվոր, խաղաղ ծառայություն Ձեզ
«Մեր բանակը կարճ պատմական ժամանակահատվածում` անցնելով ծանր փորձություններ՝ պատերազմներով և բանակի խաղաղ կառուցմամբ, թրծվել է և դարձել մեր անկախության գլխավոր երաշխիքը և այսուհետ հպարտության և ներշնչման աղբյուր է»: Հունվարի 28-ին նշվում է Հայոց Բանակի 27-րդ տարեդարձը: Արդեն 6–րդ տարին անընդմեջ «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն համագործակցելով՝ ՀՀ Պն այս տոնական օրը անցկացրեց Վայոց ձոր մարզի Խաչիկ Գյուղում տեղակայնված N զորամասում: Նախաձեռնությամնը միացել էին Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց Ձորի մասնաճյուղի տնօրինությունը, բազմաթիվ շահագրգիռ կառույցներ և անհատ բարերարներ: Ողջույնի խոսքով, հայրենասիրական ելույթով հանդես եկան «Սատար» Հաշմանդամների ՀԿ նախագահ՝ Հունան Հունանյանը և գործադիր տնօրեն Գագիկ Դանիելյանը, Զորամասի հրամկազմի ներկայացմամաբ՝ Հայրենիքի սահմաներն անսասան պահելու և բարեխիղճ ծառայության համար, «Սատար» ՀԿ-ի պատվոգրերով պարգևատրվեցին քսան առավել աչքի ընկած զինծառայողներ և սպաներ: Այնուհետև «Հայրենիքի Պաշտպան» Բարեգործական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Հայրենանվեր գործոունեություն ծավալելու համար «Հայրենիքի Պաշտպան» երրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեց Արա Աշոտի Մինասյանը: Այս անգամ ևս տիկին Աշխենը ապահովեց տոնի «քաղցր» հատվածը: Ողջ օրվա ընթացում տիրում էր տոնական տրամադրություն: Վերջում տեղի ունեցավ տոնական ճաշկերույթ, որի ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, ողջույնի խոսքեր և փոխադարձ շնորհավորհանքներ:
Շնորհավոր տոնդ Հայոց բանակ:
Փառք Հայոց բանակին, նրա զինվորին,Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման բոլոր մասնակիցներին՝ Կազմակերպությանն աջակցելու համար: