23 Սպտ2021
Հայկ Կարենի Թունյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացումը

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ Գնդապետ Մուրադյանը, Հայկի հրամկազմի կապիտան Սարգսյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը, բարձրաստիճան զինվորականներ և այլ հյուրեր:

Հայկ Կարենի Թունյանը ծնվել է 2002թ փետրվարի 6-ին Երևանում: Ընտանիքի ավագ որդին էր: 2008թ-2017թթ սովորել է Երևանի N 98 հիմնական դպրոցում: 2017-2020թթ սովորել է Երևանի թիվ 1 արեստագործական պետական ուսումնարանի տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում բաժում:
Հայկի կյանքում առանձնահատուկ տեղ է ունեցել սպորտը: Միաժամանակ հաճախել է կարատեի, ֆուտբոլի և լողի պարապմունքների: Նշված բոլոր մարզաձևերում ունեցել է հաջողություներ մրցանակային տեղեր՝ մեդալներ:
Ուսումնարանն ավարտելուց հետո 2020 թվականի հուլիսի 8-ին զորակոչվել է ազգային բանակ և ծառայությունն անցկացրեց ԼՂՀ Մարտունի 2 զորամասում: Հայկը Հմուտ գնդացրորդ էր, իր զենքի վարպետը, ինչի համար մարտական ընկերները անվանել են Պեկաիստ Հայկո: Հայկը հմտորեն տիրապետել է նաև նռնականետի: Ծառայության ընթացքում շարքային Հայկ Կարենի Թունյանը իրեն դրսևորել է որպես կարգապահ, և օրինակելի զինվոր: Կռվել է մինչև վերջին շունչն ու վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով թշնամու մի ամբողջ խումբ: Հերոսաբար զոհվել է 2020թ հոկտեմբերի 31-ին՝ դիպուկահարի 3 կրակոցից: ԱՀ նախագահի 2021թ. N 803-Ա հրամանով Հայկ Կարենի Թունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» մեդալով: