Շելեմա Անդրեյ Գեորգիի առաջին հայացքից ընդամենը օտար անուն ազգանուն։ Իսկ իրականում մարդու տեսակ, ով սեփական հողից և հայրենիքից հեռու` պայքարել է մեր հայրենքի համար։ 1989թ.-ին եկել է Հայաստան: Երբ սկսվում է Արցախյան պատերազմը, կամավորագրվել և մասնակցել է արցախյան առաջին պատերազմին: Պատերազմի ավարտից հետո ընտանիքին տեղափոխել և ապրել է Հայաստանում: Մասնակցել է քառօրյա պատերազմին: Տավուշյան դեպքերի ժամանակ գտնվել է Տավուշում: Իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորում է ստացել և այժմ բուժում է ստանում հիվանդանոցներից մեկում։ Նրա որդին ևս, ուսում ստանալով ՌԴ-֊ում, վերադարձել է Հայաստան և ծառայում է մեր զինված ուժերում։ Անդրեյի նվիրումը մեր հայրենիքին անպատասխան ու աննկատ չմնաց։
զինվորական հոսպիտալում «Հայրենքի Պաշտպան» հիմնադրամի խորհրդի որոշմամբ «Հայրենքի Պաշտպան» առաջին աստիճանի մեդալով պարգևատրեց Անդրեյին: Ցանկանում ենք Անդրեյին շուտափույթ ապաքինում: Հիրավի, թող նման նվիրյալները շատ լինեն, իսկ օրինակը` վարակիչ։