28 Հնվ2021
«Եկ,մտածենք 8» ինտելեկտուալ խաղ
Հունվարի 28-ին Գյումրու «Մարզամշակույթային ներառական կենտրոն» ՀԿ-ում կազմակերպվել էր «Եկ, մտածենք 8» հերթական ինտելեկտուալ խաղը՝ նվիրված Հայոց Բանակի կազմավորման 29-րդ ամյակին: Մասնակցները 2016 և 2020 թվակաների արցախյան պատերազմների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած և ոչ հաշմանդամ 18-ից-30 տարեկան զինվորականներ էին՝ Երևանից, Վանաձորից և Գյումրիից։ Խաղի արդյունքներն ամփոփելուց հետո, հաղթող ճանաչվեցին Երևանի «Սատար» խմբի տղաները:Շնորհակալություն ենք հայտնում Արտյոմ Դիլանյանին հրավերի համար: Շնորհավորում ենք «Սատար» խումբը ներկայացնող մեր բանիմաց և խիզախ տղաներին՝ հերթական առաջադրանքը փայլուն կատարելու համար: Տոնդ շնորհավոր Հայոց բանակ, տոնդ շնորհավոր սահմանում կանգնած հայ զինվոր: