Բաց դռների օր
«Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն շարունակում է իրականացնել բարեգործական ակցիաներ: Համագործակցելով արտերկում գործող հասարակական կազմակերպությունների և անհատ բարերարների հետ Հայաստան են ներկրվում և անվճար բաշխվում անձական խնամքի, հիգիենայի, առաջին բուժօգնության պարագաները:Սույն թվականի ապրիլի 10-ին Կազմակերպությունը հյուրընկալեց թվով 23 հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց, ովքեր մշտապես օգտագործում են հիգիենայի պահպանման, առաջին բուժօգնության պարագաներ: Հանդիպման ընթացքում քննարկվեց առօրյայում վերոհիշյալ պարագաների կարևորությունը և ձեռք բերման աղբյուրները: Ուսումնասիրելով այլ երկրներում գործող պրակտիկան՝ մասնակիցները հույս հայտնեցին, որ մի օր այդ պարագաները կտրամադրվեն պետության կողմից:
Շորհակալություն ենք հայտնում բոլոր բարերաներին, հատկապես Ջուլիետտա Զախարյանին խնդրի կարևորությունը ըմբռնելու և անհրաժեշտ պարագաների ձեռք բերման հարցում կազմակերպությանն աջակցելու համար: