ԱՅՑ ԷՐԵԲՈՒՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ
Էրեբունի կենտրոնական կլինիկակական զինվորական հոսպիտալում բուժվում է Գևորգ Հովհաննիսյանը, ով վիրավորում է ստացել Արցախի սահմանամերձ հենակետերից մեկում՝ ականի պայթյունից, սույն թվականի դեկտեմբերի 14-ին: Գևորգի ձախ ոտնաթաթը ամպուտացվել է, վնասվածք կա նաև նրա աչքի և դեմքի ձախ հատվածում: Այցելության նպատակն էր ծանոթանալ Գևորգ Հովհաննիսյանի հետ:Գևորգին «Սատար»-ի կողմից տրամադրվեց հաշմանդամի սայլակ, նրան կտրամադրվի նաև արմնկային հենակներ: Ոտքի վերքի լավացումից հետո, և համապատասխան թղթաբանության ձևակերպումներից հետո, կազմակերպությունն արդեն կզբաղվի Գևորգի սոցիալական հարցերով: Կազմակերպության ներկայացուցիչները հանդիպեցին տարբեր միջադեպերի հետևանքով վիրավորված, հոսպիտալում բուժվող ևս երեք զինծառայողի: Մտերմիկ զրույցի ընթացքում զինծառայողները կիսվեցին իրենց մտահոգություններով: «Սատար» Հաշմանդամների ՀԿ նախագահ Հունան Հունանյանը և կազմակերպության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին մշտապես լինել կապի մեջ, խնդիրներ ունենալու դեպքում հաղթահարել միասին: