«Սատար» ՀԿ-ն շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին…                                               

6fe520e02813a63dbff8216ecd939ab90cfd0ca8800

Մեջբերելով Տերյանական այս հրաշալի տողերը` ուզում ենք սրտանց շնորհավորել մեր սիրելի կանանց, մայրերին և քույրերին գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Թող որ միշտ պատված լինեք գարնանային ծաղիկների անուշահոտությամբ, թող որ միշտ գնահատված և սիրված լինեք ձեր սիրելիների կողմից, թող որ քնքուշ ժպիտը թանկարժեք զարդի պես միշտ զարդարի ձեզ և թող այս դեպքում բնության օրենքը խախտվի, և օրեցօր երիտասարդանաք ու ավելի գեղեցկանաք:

Տպել