ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսը նշեց կազմավորման 20-րդ տարեդարձը

զորահանդես2017 թՀայաստանի Հանրապետության պաշտպանության բանակի 4-րդ բանակային կորպուսը 2017թ-ի հուլիսի 8-ին նշում էր կազմավորման 20-րդ տարեդարձն, ինչի կապակցությամբ Եղեգնաձոր քաղաքում անցկացվեց զորահադնես, որին, ներկա էին ԶՈւ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար` Վ. Քոչարյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ` Օնիկ Գասպարյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ` Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վայոց Ձորի մարզպետ՝ Հ.Սարգսյանը, Եղեգնաձորի համայնքի ղեկավար` Դ.Հարությունյանը, զորամիավորումների հրամանատարները և բարձրաստիճան այլ զինվորականներ: Միջոցառմանը մասնակցում էին նաև Վայոց Ձորի մարզի «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ի Տարածքային կենտրոնի շահառուներն և կամավորները: 
Զորահանդեսին բացման խոսքով հանդես է եկել Միավորված զորքերի հրամնատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։ Ներկայացնելով զորամիավորման կազմավորման ճանապարհը, անցած ուղին և ձեռքբերումները` Ա.Մակարյանը մասնավորապես նշել է, որ զորամիավորման անձնակազմը մեծ պատասխանատվությամբ ու գիտակցումով է իրականացնում հայրենիքի սահմանները անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործը և մշտապես անում է առավելագույնը մարտական պատրաստության բարձր ցուցանիշներ արձանագրելու համար։ Ներկաներին ողջյունեցին և շնորհավորեցին նաև ԶՈւ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար` Վ. Քոչարյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ` Օնիկ Գասպարյանը: 
Միջոցառման ընթացքում եղել է նաև պարգևատրման արարողություն: Զորամիավորման մի շարք զինծառայողներ, պահեստազորի սպաներ բարեխիղճ ծառայության և օրինակելի զինվորական կարգապահության համար պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։ Միջոցառումը եզրափակվել է զորամիավորման ստորաբաժանումների զորահանդեսով։

  • 198755964772666692843724540670557596821426n
  • 198752894772666459510414324445484113299710n
  • 199430624772666492843747725831951395653403o

Տպել