«Սատարենք Սատարին» ծրագրի բացումը Եղեգնաձորում

sam 00383Ապրիլի 26-ին՝ «Սատար» Հաշմանդամների Հասարակական Կազմակերպության Վայոց Ձորի մարզի,Եղեգնաձորի Տարածքային  կենտրոնում   տեղի ունեցավ «Սատարենք Սատարին»  ծրագրի  բացման արարողությունը, որին մասնակցում էին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, «Սատար» ՀԿ-ի նախագահ Հունան Հունանյանը, Եղեգնաձորի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Ավագյանը, Եղեգնաձորի մշակույթի տան տնօրեն Մարո Սիմոնյանը, Եղեգնաձորի   զինվորական կոմիսար Կարեն Բաբայանը, 4-րդ բանակային կորպուսի բարձրաստիճան սպաներ, ոլորտում գործունեություն ծավալող շահագրգիռ կառույցների և հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող ազատամարտիկներ և  շահառուններ: 

  «Սատարենք Սատարին» ծրագրի նպատակն է Վայոց Ձորի մարզում հաշմանդամային սպորտի զարգացումը և տարածումը, մշակութային կյանքի ակտիվացումը: Հաշմանդամություն ունեցող երիտասարդների  ինտեգրման մակարդակի  բարձրացում` տարբեր մշակույթային և սպորտային մրցույթների, միջոցառումների միջոցով:  Միջոցառումը սկզբում    օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:  Կազմակերպության նախագահ՝ Հ. Հունանյանըով իր խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին,   և համառոտ ներկայացրեց միջոցառումով մեկնարկող սպորտային և մշակութային ծրագրեր համառոտ նկարագրերը: Տերունական աղոթքից հետո  Տեր Վազգեն կատարեց Տեր տնօրհնեքի կարգ, ապա ողջունեց ՀԿ-ի անդամներին այս հրաշալի ծրագրի բացման առիթով: Այնուհետև «Սատարին» սատարելու առաջարկություններով հանդես եկան Վարդան Ավագյանը, Մարո Սիմոնյանը և Վայոց ձորի թեմի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանը: Կենտրոնի հաշմանդամություն ունեցող մարզիկները  կազմակերպել էին Սեղանի թենիսի ցուցադրական խաղ : 
Միջոցառման մշակութային մասը ապահովեցին «Սատար»  ՀԿ նորաստեղծ «Հայեր միացեք» խումբը՝ հայրենասիրական երգեր կատարելով: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից «Անդրանիկ Օզանյան» մեդալի էր արժանացել 
Սուրեն Սեդրակի Ավագյանը՝ Ղարաբաղի պատերազմի ժամանակ ակտիվ մասնակցության համար, որը հանձնեցին ՀԿ-ի նախագահը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Կարեն Բաբայանը: 
Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն, որի ընթացքում շնորհավորեցին ՀԿ-ի ակտիվ կամավոր Դիանա Գրիգորյանին ծննդյան օրվա առիթով:

 

  • DSC0732
  • DSC0733
  • DSC0739
  • DSC0740
  • DSC0742
  • DSC0743
  • DSC0747
  • DSC0754
  • DSC0757
  • DSC0763
  • DSC0764
  • DSC0770
  • DSC0771
  • DSC0777
  • DSC0778
 

 

 

Տպել