ՕՐՎԱ ԽՈՐՀՐԴՈՎ 1915թ ԱՊՐԻԼԻ 24
Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ նրան մնում է՝ թանկագին արյուն է, որից ծնվելու է մի հերոսական սերունդ: Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնում:
---- ԱՆԱՏՈԼ ՖՐԱՆՍ - ֆրանսիացի գրող, 1916թ…..
2017թ-ի ապրիլի 24-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-ամյակին նվիրված միջոցառում:
Միջոցառման մասնակիցները` կենտրոնի անդամները, ազատամարտիկները, կամավորները և մի խումբ հաշմանդամություն ունեցող անձիք Կազմակերպության նախագահ` Հ. Հունանյանի գլխավորութամբ գրասենյակից Երթով շարժվեցին դեպի Եղեգնաձորի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթող` ծաղկեդրում կատարեցին ի հիշատակ Եղեռնի զոհերի:
Հաջորդիվ Երթի մասնակիցները մասնակցեցին եկեղեցում հոգեհանգստյան պատարագին, կատարեցին մոմավառություն:
Ավարտին, հայրենասիրական երգեր կատարելով, մասնակիցները վերադարձան ՀԿ գրասենյակ:
Միջոցառումը կազմակերպվել էր «Սատար» Հաշմանդամների Հասարակական Կազմակերպության Վայոց Ձորի մարզի, Եղեգնաձորի Տարածքային կենտրոնի կողմից: