Շնորհակալություն բոլոր աջակիցներին
«Սատար» ՀԿ-ի Եղեգնաձորի կամավորների կողմից Հայոց բանակի կազմավորման 25-րդ ամյանկին նվիրված և նախաձեռնված ակտիվ գործունեության արդյունքում հավաքագրված գումարի մի մասը զորամասի հրամանատարի թույլտվությամբ տրամադրվեց, զորամասի մի հատվածը բարեկարգելու և բարվոք տեսք տալու համար:
Հպարտությամբ կարող ենք փաստել, որ ակցիային միանալու ցանկություն հայտեցին ոչ միայն Հայաստանի մարզերից այլ նաև արտերկրից բարեխիղճ քաղաքացիներ և անհատներ: Իր ներդրումն ունենալու ցանկություն հայտնեց նաև ռուսաստանաբնակ, ծնունդով եղեգնաձորցի` Ավագ Բաբաջանյանը, որի աջակցությամբ Վայոց Ձորի Խաչիկ գյուղի մոտակայքի սահմանաներձ N զորամասի զինվորների առօրյան թեթևացնելու համար զորամասին նվիրվեց նոր լվացքի մեքենա:
Մեր զինվորները, գտնվելով սեփական օջախներից բազմաթիվ կիլոմետրեր հեռավորության վրա, ապահովում են մեր հանգիստն ու խաղաղությունը։
ՀԿ տնօրինությունը հավաստիացնում է յուրաքաչյուր օգնություն հասնում է հասցեատիրոջը՝ հայ զինվորին: