Փոքրիկների Ամանորը «Սատար» ՀԿ-ում

Այսօր «Սատար» ՀԿ-ի գրասենյակը լի էր մանկական ուրախ խինդ ու պարով: Ամանորի ն Սուրբ Ծննդյան տոների առիթով հյուրընկալվել էին երևանաբնակ կազմակերպության անդամ ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Արցախյան Ազատամարտում, ՀՀ սահմանների պաշտպանության մարտերի ժամանակ հաշմանդամություն ձեռքբերած զինվորակներին երեխաներն ու թոռնիկները:
Հ.Հունանյանը ողջունեց  ներկաներին՝ ցանականալով բոլորի ընտանիքներին առողջություն, երջանկություն, սեր և ուժեղ կամք` ամուր կապերով հայրենի հողում ապրելու և արարելու համար:  
Շնորհավորական խոսք ասեց նաև Գ.Դանիելյանը: Միշտ հիշեք «Սիրելի երեխաներ, որ դուք հերոսների զավակներ եք, ապրում և դաստիարակվում  եք հայեցի, լավ սովորեք, որպեսզի ձեզնով հպարտանան ոչ միայն ձեր ծնողները, այլ մեր ողջ ժողովուրդը»:
Միջոցառմանը Ձմեռ պապին, նվերներ հանձնեց փոքրիկներին` «Սատար» ՀԿ-ի, Երևանի  քաղաքապետարանի,/«Սուրբ..Ղազար»..Հիմնադրամի և ամերիկաբնակ Լիլիայի խմբի աջակ-ցությամբ և ՀՀ ՊՆ կողմից ամանորյա միջոցառման տոմսեր և նվերների կտրոններ:
Ամանորի խորհուրդն ամենուր նույնն է` այն ավետում է նորի սկզիբը, իսկ հին տարին իր հետ տանում է անցանկալին ու անհաջողությունը:  Ցանկանում ենք, որ Նոր տարին լինի խաղաղ, ավելի լավը Ձեր համար, քան դուք պատկերացնում և պլանավորում եք:

1-
157826791789876392431641857993655n
15801214178991135909481157699063n
15778403178987965909798442749270o


Տպել