Մարզական միջոցառում` նվիրված ՀՈՒԱ իրավունքների պաշտպանության միջազգային օրվան
Դեկտեմբերի 3-ին` Հաշամանդամդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անցկացվել է մարզական մրցաշար, որին մասնակցել են 50 զինհաշմանդամություն ունեցող անձիք ՀՀ մարզերից: Մրցաշարի նպատակն էր սպորտի միջոցով հավասար հնարավորությունների ստեղծման և հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման խթանում:
Մասնակիցները մասնակցել են սեղանի թենիս, շաշկի, շախմատ և բասկետբոլ
մարզաձևերում: Հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են ՀՀ ՊՆ պատվոգրե-րով և դրամական մրցանակներով,իսկ անվասայլակով բասկետբոլ մարզաձևում թիմային
հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրած «Սատար» ՀԿ-ի «Արծիվ» թիմը` գավաթով: Ելույթ ունեցան՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և ՊՆ զինծառայողների
սոցիալական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Սերժ Առուշանյանն ընդգծեցին, որ Արցախյան ազատամարտի տարիներին և զինծառայության
ընթացքում տարբեր պատճառներով հաշմանդամություն ստացած զինծառայողների
սոցիալական ապահովման խնդիրները մշտապես զինված ուժերի ղեկավարության ուշադրության կենտրոնում են:
Ողջունելով ներկաններին, «Սատար» Հաշմանդամների ՀԿ նախագահ`Հ. Հունանյանը, բարձր գնահատեց Պարոն Ս. Առուշանյանի ղեկավարած ժամանակահատվածում կատարված դրական փոփոխությունները, հայտնեց պատրաստակամություն շարունակելու համագործակցությունը Պաշտպանության Նախարարության հետ:
Մրցաշարի ավարտին հաղթական և ուրախ տրամադրությամբ մասնակիցները հուրընկալվեցին հարազատ դարձած «Սատար» ՀԿ-ի գրասենյակում, որտեղ «Սատար» ՀԿ-ի և «Բարի Սամարացի» Ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվել էր հյուրասիրություն: Միջոցառումը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով մարտական ընկերների հիշատակը: «Սատար» Հաշմանդամների ՀԿ նախագահ`Հ. Հունանյանը և գործադիր տնօրեն՝ Գ. Դանիելյանը ներկաներին համառոտ ներկայացրեցին 2016թ-ի ընթացքում կազմակերպության կատարած աշխատանքները, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում:
Կյանքում միշտ անհրաժեշտ է պայքարել և շարժվել առաջ: Մասնակիցներից յուրաքանչյուրի անցած ճանապարհը ասվածի փաստացի ապացույցն է, որը կարող է դրական օրինակ ծառայել բոլորիս համար:
Մրցույթը կազմակերպվել և անցկացվել է «Սատար» ՀԿ-ի և ՀՀ ՊՆ կողմից: Շնորհակալություն ենք հայտնում բոլորին ակտիվ մասնակցության և միջոցառմանն աջակցելու համար: