Շնորհավոր մայիսի 28
Տարիներ առաջ այս օրը ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը: Սկսվեց հայոց նորագույն պատմության
պետականության շրջանը:
Ազգովի ընտրեցինք Անկախության ճանապարհը՝ ընդունելով բոլոր մարտահրավերները:
Անկախությունը պատասխանատվություն է, հարկ եղած դեպքում` արյան գնով:
Եռաբլուրում Արցախյան Ազատամարտում զոհված մարտական ընկերների հիշատակին ծաղկեդրումից հետո, «Սատար» Հայրենիքի Պաշտպան Բարեգործական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ
Արցախյան Ազատամարտի և սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորված՝
Գագիկ Դանիելյանը, Հունան Հունանյանը, Խաչիկ Գևորգյանը, ՍամվելԱսատրյանը, Ռոբերտ Նազարեթյանը պարգևագրվեցին «Հայրենիքի պաշտպան» առաջին աստիճանի մեդալով:
«2016թ-ի Ապրիլյան Քառօրյա պատերազմ»- ի
ընթացքում վիրավորված և այս պահին բուժման մեջ գտնվող շարքային զինծառայողներ՝
Հայկ Թորոսյանը, Անդրեյ Վարդումյանը.Դավիթ Համբարձումովը
և կամավոր՝Վահե Մելիքսեթյանը նույնպես պարգևատրվեցին «Հայրենիքի Պաշտպան» առաջին աստիճանի մեդալով:
Մենք վստահ ենք, որ միասնությամբ կարող ենք հաղթահարել բոլոր դժվարություններն և մի գեղեցիկ օր
հասնելու ենք մեր պապերի նվիրական իղձերի կատարմանը,և ամբողջացած ենք տեսնելու նրանց
երազած Հզոր Հայրենիքը` Անկախ Արցախի հետ միասնական:
Շնորհավոր բոլորիս տոնը` մայիսի 28-ը: