2015թ-ի հաշվետու ժողով

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ <<Սատար>> Հաշմանդամների  ՀԿ-ի 2015թ-ի ընթացքում կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի հաշվետու ժողովը: Հանդիպմանը ներկա էին կազմակերպության անդամները,  գործընկերները  և հյուրեր:Անցնող տարին ամփոփելուց հետո  հակիրճ ներկայացվեց 2016թ-ի պլանավորված ծրագերն ու աշխատանքները:
 Կազմակերպության գործունեությունը առավել արդյունավետ կազմակերպելու  և ընդլայնելու նպատակով ՀԿ-ի խորհրդի կազմը համալրվեց   3 նոր  անդամով:
Հաջորդիվ տեղի ունեցավ ՀԿ-ի Նախագահի ընտրություն, մանդատավոր անդամների քվեարկության արդյունքում միաձայն վերընտրվեց  Հ. Հունանյանը: Բարձր գնահատելով կազմակերպության յուրաքանչյուր անդամի և գործընկերոջ  կատարված աշխատանքները`  ՀԿ-ի խորհրդի որոշմամբ պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնվեցին`
Սամվել Փափազյանին  և  Արամ Փահլավունուն`  հայրենիքին մատուցած ծառայությունների համար:Արկադի Անդրեասյանին  և Վասակ Սարգսյանին` հայրենիքին անձնվեր ծառայելու համար:
Շնորհակալագիր `
Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի.վարչության պետ` Արթուր Կեսոյանին`  2015թ-ի ընթացքում  ՀՈՒԱ հիմնահարցերի լուծման  գործում ունեցած ավանդի համար:
Մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ` Եղիշե Դավթյանին` 2015թ-ի ընթացքում հաշմանդամային սպորտում ունեցած ավանդի համար:
Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս `Սուսաննա Հովեյանին` 28.11.2015թ-ի ուխտագնացությունը Դեպի Արա լեռ, Ծաղկեվանք պատշաճ կազմակերպելու համար:
Գևորգ Լալայանին` ցանցային տեղեկատվական ոլորտում կազմակերպությանը շարունական աջակցություն ցուցաբերելու համար:
<<Բարի Սամարացի>> ընկերությանը՝ Ամանորի կապակցությամբ կազմակերպությանը աջակցելու համար:
ՀԿ-ն որակավորվեց  որպես  հաշմանդամության հիմնահարցերի ոլորտում գործող լավագույն կազմակերպությունններից մեկը  իր ելույթում մեջբերեց  ՊՆ ԶՍՊՎ   Ս. Առուշանյանը:
Ա. Կեսոյանը նշեց, որ <<Սատար>> ՀԿ-ի հետ համագործակցություն սկսվել է տարիներ առաջ, բայց առավել ողջունելի է,  որ կազմակերպությունը 2 տարի մասնակցում է Աշխատանքի և  սոցիալական հարցերի  նախարաության կողմից հայտարարված մրցույթներին և հաղթելով մի շարք ընթացակարգերում  հավուր պատշաճի կատարում է իր պարտականություններն ի շահ  հաշմանդամություն ունեցող անձանց:
Հ. Հունանյանը շնորհակալություն հայտնեց վսհատության, իրականացված բազմաբնույթ աշխատանքները կարևորելու և ըստ արժանվույն գնահատելու  համար:
Հանդիպումը եզրափակվեց  << Սատար>> ՀԿ-ի Արթիկի և Եղեգնաձորի մասնաճյուղերի սաների  և կամավորների   Ամանորյա ելույթներով,փոխադարձ շնորհավորքներով ու մաղթանքներով:

1243135310209162383883200940811079n
1243129910209162384243209208051379n
12459694102091623830031781013082495n
12435769102091623836831951444705828n
12436106102091623833231861774617449n
1243441610209162381883150152009311n
12459935102091623816031432117669907n
12442743102091623824431641806451379n
12460008102091623814031381982075664n

Տպել