Վազքի միջազգային կիսամարաթոն Երևանում

Վազք մրցույթի հիմնական նպատակն է խթանել առողջ ապրելակերպը և միջազգային վազքի կիսամարաթոնի կազմակերպումը դարձնել ամենամյա այսպիսով նպաստելով մարզական տուրիզմի զարգացմանը Հայաստանում: Տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ ուժերն չափեցին 4 տարբեր մրցատարածություններում. 21.1 կմ, 10 կմ, 2.1 կմ և 1 կմ (մանկական): Մասնակիցների երթուղին սկսվեց  Շահումյանի անվան հրապարակից, այնուհետ Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Վարդանանց փողոց - Ալեք Մանուկյան փողոց - Իսահակյան փողոց - Սարյան փողոց - Հրազդանի ձոր - Հաղթանակի կամուրջ - Հանրապետության հրապարակ և վերջնագիծը՝ նույնպես Շահումյան հրապարակ: Վազքի միջազգային կիասամարաթոնին ակտիվ մասնակցություն ունեցան նաև  «Սատար» ՀԿ-ի անդամներն ու շահառուներն, ովքեր մրցեցին   2 կմ վազքատարածությունում`գրավելով մրցանակային տեղեր: Մրցատարածությունների բոլոր մասնակիցները, անկախ ցուցաբերած արդյունքից, ստացել են շապիկներ և մեդալներ։ Մրցավազքում առաջին երեք տեղը զբաղեցրած մասնակիցները ստացել են դրամական պարգևներ:

1211589116606971041698373828131414534766349n
120796447728973328369883537206141120418329n
1214478516606967941698686494159345216428409n
11217554772896459503742219704311185380525n
120386847728964095037475288810178340940831o

Տպել