01 Սպտ2015
Այցելություն հարևան պետություն
Այցելության ժամանակ կազմակերպվել են ընկերական խաղ- հանդիպումներ Թավրիզ քաղաքի անվասայլակով բասկետբոլի C ենթախմբի և բարձրագույն լիգայի թիմերի հետ, որոնք Ատրպատականի տարածաշրջանի ուժեղագույն թիմերից են: Չնայած հայկական թիմը պարտվել է միավորներով, այնուամենայնիվ հանդիպումներն եղել են շատ օգտակար և ուսուցողական: Հաջորդիվ հայ համայնքի ներկայացուցիչներն այցելել են Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարան և Ատրպատականի Հայ մշակութային <<Արարատ>> կազմակերպություն՝ արժանանալով ջերմ ընդունելության: