27 Օգս2015
Երջանիկ է այն մարդը,ով երջանիկ է իր ընտանիքում:
Հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին` օրեր առաջ օգնություն տրմադրվեց Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում բնակվող Էդուարդ Զադոյանի 15 երեխայից բաղկացած բազմազավակ ընտանիքին. հագուստի և գրենական պարագաների տեսքով: Չնայած ընտանիքի հայրը և ավագ որդին աշխատում են, բայց վաստակած գումարը բավարար չէ երեխաների կարիքները հոգալու համար: Ուրախությամբ կարող ենք փաստել, որ անկախ առօրյա դժվարություններից ընտանիքը շարունակում է պայքարել` կյանքը ավելի լավ դարձնելու համար, և մենք պատրաստ ենք մեր ունեցած հնարավորությունների շրջանակում այդ հարցում աջակցել նրանց: