2015թ-ի Բոչիայի բաց առաջնություն
Երկօրյա մրցապայքարի արդյունքում թիմային ու անհատական մրցակարգերում գրանցվեցին հետևյալ արդյունքները. թիմային մրցակարգում առաջնության 3-րդ հորիզոնական զբաղեցրեց Արցախի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի թիմը, 2-րդ հորիզոնականում մայրաքաղաքի «Սատար» ՀԿ թիմն էր: 1-ին հորիզոնականում հայտնվեց Գյումրիի «Ագաթ 2» թիմը՝արժանանալով առաջնության փոխանցիկգավաթին:
Անհատական մրցակարգում 3-րդ հորիզոնականում էր գյումրեցի Քրիստինե Կիրակոսյանը, 2-րդ հորիզոնականում՝ «Լիարժեք կյանք» նախագահ Սուրեն Մաղաքյանը, 1-ին հորիզոնականում՝ Մանուշակ Մելքումյանը Ստեփանակերտից:
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին հանձնվեցին մեդալներ և մրցանակներ «Լիարժեք կյանք» ՀԿ կողմից, առաջնության բոլոր մասնակիցներին՝մասնակցությանհավաստագրեր:
«Սատար» ՀԿ նախագահ Հունան Հունանյանը շնորհակալագիր հանձնեց «Լիարժե քկյանք» նախագահ Սուրեն Մաղաքյանին հայրենանվեր և հասարակական ակտիվ գործունեության համար: