14 Հնս2015
Մանկության մի անկյուն
Այցելությունը կազմակերպվել էր <<Սատար>> Հաշմանդամների Հասարակական Կազմակերպությանը, համոգործակցելով <<Լույսի Շող>> Բարեգործական Հիմնադրամի նախագահ` Իշխանուհի Հարությունյանի հետ: Մինչ երեխաները խաղում և ուրախությամբ նմանակում էին կենդանիներին, ծնողները սկսեցին պատմել ծիծաղաշարժ պատմություններ մանկությունից: Այգում շրջայցի ժամանակ բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև նորաբաց <<Ներառական խաղահրապարակը>>: Խաղալով երեխաների հետ` ներկաները մի քանի ժամով կտրվեցին առօրյա հոգսերից: <<Սատար>> Հաշմանդամների Հասարակական Կազմակերպության տնօրինությունը մասնակիցների համար կազակերպելէր նաև
հյուրասիրություն: Շնորհակալություն ենք հայտնում <<Կենդանաբանական այգու>> տնօրինությանը և աշխատակիցների ննրբանկատ, բարեհամբյուր վերաբերմունքի համար: