06 Հնս2015
Ծաղկեդրում Նժդեհի հուշաքարին
՛՛ՍԱՏԱՐ՛՛ Հաշմանդամների Կազմակերպութունը շարունակում է միջնորդել ՀՀ Պաշտպանության Նախարարությանը գերատեսչական պարգևներով պարգևատրել մարտական գործողությունների ժամանակ, հայրենիքի սահմանները պաշտպանելիս հաշմանդամություն ձեռք բերած անձանց:
Այսօր հունիսի 6-ն Կապանում Գարեգին Նժդեհի հուշաքարի առաջ՝ ՀՀ ՊՆ նախարար Ս. Օհանյանի հրամանով, մայիսյան եռատոնի կապակցությամբ՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար ՛՛Ծովակալ Իսակով՛՛ մեդալով պարգևատրվեցին Արցախյան ազատամարտի մասնակիցներ Մհեր Կարապետյանը և Կարեն Հարությունյանը: Ներկաները ծաղիկներ դրեցին Նժդեհի հուշաքարին, կիսվեցին նժդեհական մտքերով: