Տոնդ շնորհավոր Հայաստա՛ն

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի, մինչեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երեւան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը եւ հանրապետությունը խորհրդայնացվեց: 1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց եւ խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր: 

 Այսօր, մայիսի 28-ին, <<ՍԱՏԱՐ>> Հաշմանդամների ՀԿ շուրջ 27 անդամներ և կամավորներ ՊՆ հովանու ներքո կայցելեն ԼՂՀ Քարվաճառի սահմանամերձ զորամաս՝ շնորհավորելու մեր խաղաղ երկինքն ապահովող տղաներին: <<ՍԱՏԱՐ>> ՀԿ-ն  շնորհավորում է բոլորիս այս կարևոր տոնի կապակցությամբ, տոն որը մեր պատմության  ևս մեկ փառավոր էջի ապացույցն է:

 

Տպել