"ՍԱՏԱՐ" Հաշմանդամների ՀԿ-ն այսուհետ կիրականացնի օրթոպեդիկ պարագաների արտադրություն և բաշխում

<<ՍԱՏԱՐ>> Հաշմանդամների ՀԿ-ի  խորհուրդը  քաջատեղյակ  լինելով մեր երկրում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների առջև ծառացած բազում խնդիրներին, մշտապես փորձել է...

<<ՍԱՏԱՐ>> Հաշմանդամների ՀԿ-ի  խորհուրդը  քաջատեղյակ  լինելով մեր երկրում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների առջև ծառացած բազում խնդիրներին, մշտապես փորձել է դրանց լուծման եղանակներ գտնել, նպաստել հասարակական կյանքում նրանց արագ ինտեգրման գործընթացներին: Մեր Կազմակերպությունը, հերթական անգամ հավատարիմ մնալով իր  կանոնադրական ծրագրերին , մասնակցեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերինախարարության կողմից հայտարարված՝ պրոթեզա-օրթոպեդիկ պարագաների պատրաստման և դրանց վերանորոգման գծով  ծառայությունների մատուցման մրցույթին՝ որակի բարելավման նպատակով: Մենք ձեռք բերեցինք իրավունք՝   իրականացնելու  օրթոպեդիկ պարագաների, մասնավորապես,  օրթոպեդիկ կոշիկների, ուղեկցող պարագաների՝ քայլակների և հենակների, սեղմիրանների արտադրություն:

1104202210206836372014357819922944n
11016339102068363718143521008321162n
1102322510206836372494369378657452n
11034845102068363721343602139499831o
Մեր կազմակերպության տված արտադրանքն էապես տարբերվում է մյուսներից թե՛իր հարմարավետությամբ,  թե՛ արտաքին տեսքով և թե ՛որակական հատկանիշներով: Օրթոպեդիկ պարագաները պատրաստվում են օրգանիզմի համար անվտանգ, հիգիենիկ և ֆիզիկական բոլոր պահանջները բավարարող նյութերով՝ 5-10 օրվա ընթացքում: Մեր աշխատանքի լավագույն գնահատականը հաշմանդամություն ունեցող անձանց գոհունակությունն ու երախտիքն է: Սա ապացույցն է այն բանի, որ ՀԿ-ի թիմն աշխատում է առանձնակի հոգատարությամբ, ցուցաբերում է անհատական մոտեցում և արժանանում մեր քաղաքացիների վստահության: Մեր աշխատակիցները սրտացավորեն են մոտենում յուրաքանչյուր քաղաքացու, քանի որ մերթիմում ընգրկված են տարբեր կարգի հաշմանդամություն ունեցող մարդիկ:   Օրթոպեդիկ պարագաները կարելի է ձեռք բերել մեր գրասենյակից (Նոր Արեշ 35փ. 2տ.) բոլոր աշխատանքային օրերին : Բոլոր մանրամասների համար զանգահարել 093388299 հեռախոսահամարով ` Սերինե Հակոբյանին:  

 

Տպել