• 1289166348.5931
    "ՍԱՏԱՐ" Հաշմանդամների
    Հասարակական Կազմակերպություն
23 Սպտ2021

Հայկ Կարենի Թունյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացումը

Հ. ԹունյանԱյսօր Նորագավիթի տարածքում տեղի ունեցավ մերօրյա հերոս՝ Հայկ Կարենի Թունյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությունը: Հուշարձանը կառուցվել է Հայկի ընտանիքի և փողոցի բնակիչների աջակցությամբ: Հուշարձանի վրա հիշատակված են նաև 2020թ-ին 44 օրյա պատերազմում Նորագավիթ վարչական շրջանի զոհված հերոս տղաներ՝ Սամվել Անտոնյանի, Էդգար Աղաբաբյանի, Գոռ Հովակիմյանի, Արթուր Խաչատրյանի և Արմեն Զոհրաբյանի անունները: Հուշարձանի օծման արարողությունը կատարեց Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու Հոգևոր Հովիվ Տեր Մյուռոն Քահանան:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ Գնդապետ Մուրադյանը, Հայկի հրամկազմի կապիտան Սարգսյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը, բարձրաստիճան զինվորականներ և այլ հյուրեր:

ՏպելՈւղարկել էլ. փոստով

Tweet
21 Սպտ2021

ՀՀ Անկախության 30-րդ ամյակը

Զինանշան և դրոշՍեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը՝ լրացավ անկախության հռչակման 30-ամյակը։
Ազգային ազատագրական դարավոր պայքարի և պատմության ընթացքում զոհողություններով մեր ամենաթանկ ձեռքբերումն է անկախ պետականությունը:
Փառք ու պատիվ հայ զինվորին, ում շնորհիվ ձեռք բերվեց և պահվում է անկախությունը:
Հավերժ փառք ու խոնարհում անկախության համար անմահացած հերոս հայորդիներին:

ՏպելՈւղարկել էլ. փոստով

Tweet
17 Սպտ2021

Շելեմա Անդրեյ Գեորգիի

pargev 092 2Շելեմա Անդրեյ Գեորգիի առաջին հայացքից ընդամենը օտար անուն ազգանուն։ Իսկ իրականում մարդու տեսակ, ով սեփական հողից և հայրենիքից հեռու` պայքարել է մեր հայրենքի համար։ 1989թ.-ին եկել է Հայաստան: Երբ սկսվում է Արցախյան պատերազմը, կամավորագրվել և մասնակցել է արցախյան առաջին պատերազմին: Պատերազմի ավարտից հետո ընտանիքին տեղափոխել և ապրել է Հայաստանում:

ՏպելՈւղարկել էլ. փոստով

Tweet
09 Սպտ2021

«Սատար» զինավան

241652858 4171354646324556 6193537474016273556 nՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Օրերս Մալիշկա համայնքում բացվեց «Սատար» զինավանը, որի նպատակն է անցկացնել մարտական պատրաստվածության պարապմունքներ Վայոց Ձորի մարզի բնակիչների համար:
Հարգելի՛ վայոցձորցիներ, մեր մարզի աշխարհագրական դիրքը պարտադրում է լուրջ վերաբերվել առկա իրավիճակին և հարկ եղած դեպքում պատրաստ լինել մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը։ Պատրաստակամ ենք լսել և քննարկել ցանկացած առաջարկ։ Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունը` ձեզ հարմար գրաֆիկով։ Մարզումները անցկացվում են Մալիշկայի «Գռավ» կոչվող տարածքում՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 094 388 299 հեռախոսահամարով:
 

ՏպելՈւղարկել էլ. փոստով

Tweet
28 Մյս2021

«Հայրենիքի Պաշտպան» Հիմնադրամ

Հայրենիքի պաշտպան հիմնադրամՀայրենիքը չեն սիրում լոկ խոսքերով։ Իրական հայրենասիրությունը կոնկրետ քայլեր են` ի նպաստ հայրենիքի զարգացման և պաշտպանության։ Դա է «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախագահ Հունան Հունանյանի` ԱՄՆ մեկնելու գլխավոր նպատակը։ Հայաստանում հիմնադրված «Հայրենիքի պաշտպան» հիմնադրամը շարունակություն պիտի ունենար նաև ԱՄՆ֊ում` առաջնային նպատակ ունենալով մշտապես սատարել ու աջակցել զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին։

ՏպելՈւղարկել էլ. փոստով

Tweet
17 Ապր2021

Բարեգործական ծրագիր Վայոց Ձոր մարզում

Մալիշկա ԲԿ 2021Բարեգործական ծրագրի շրջանակներում «Սատար» Հաշմանդամների ՀԿ նախագահ Հունան Հունանյանի նախաձեռնությամբ, այս անգամ այցելեցինք Վայոց Ձորի մարզի ք.Եղեգնաձոր և Մալիշկա համայնքներ։ Բոլոր պարագաները տրամադրվեցին շահառուների կարիքներին համապատասխան։ Եղեգնաձորի բժշկական կենտրոնին տրամադրվեցին սայլակ, քայլակ, հենակներ, մեծահասակի տակդիրներ և բժշկական սավաններ։ Տակդիրներ փոխանցվեցին բժշկական կենտրոնին` Եղեգնաձորի տարածքում բնակվող կարիքավորներին տրամադրելու համար։ Համագործակցելով Մալիշկայի համայնքապետարանի և Մալիշկայի առողջության պահպանման կենտրոնի հետ, համայնքում գործող մանկապարտեզների սաներին տրամադրվեցին հիգիենայի պահպանման միջոցներ՝ ատամի խոզանակներ, իսկ սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներին տրամադրվեցին հագուստներ, խնամքի կարիք ունեցող տարեցներին անվասայլակ, սանիտարական աթոռներ, ձեռնափայտեր մեծահասակի տակդիրներ և բժշկական սավաններ:

ՏպելՈւղարկել էլ. փոստով

Tweet

Ավել հոդվածներ...

  • Բարեգործական ծրագիր Տավուշի մարզում
  • Բարեգործական ծրագիր Սյունիքի մարզում
  • Շնորհավոր մարտի 8
  • Շնորհակալական նամակ ԱԻ Նախարարից
  • Շնորհակալագիր ԱՀ Նախագահից
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • ...
  • 10
  • Հայերեն
  • Русский
  • English (UK)
Գլխավոր էջ
Մեր մասին
Աշխատակազմ
Մասնաճյուղեր
Արթիկ
Եղեգնաձոր
Միջոցառումներ
Համագործակցություն
Աջակիցներ
2015
2014
2012-2013
Փնտրում ենք բարերարներ
Հաշմանդամային սպորտ
Նորություններ
Հետադարձ կապ
Պատկերասրահ
Տեսասրահ
Բանկային ռեկվիզիտներ
Հաշվետվություններ
  • Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը
  • Մոռացե՞լ եք ձեր մականունը

Նոր հոդվածներ

Արենի համայնքի պատանիները «Սատար» զինավանում

Արենի համայնքի պատանիները համակարգչային խաղերի փոխարեն նախընտրում են մարզվել «Սատար» զինավանում։ Այսպիսի երիտասարդները հույս են ներշնչում, որ մեր ապագան հուսալի ձեռքերում է լինելու:      
Read more...

Մարտական պատրաստվածության պարապմունքներ

19.03.2022թ.-ին «Սատար» Զինավանում հյուրընկալեցինք «Արշակունի» Ռազմամարզական ՀԿ նախագահ՝ Արտավազդ Վարդանյանին և Զառիթափ, Արտավան գյուղերի սաներին:      
Read more...

Ամանորի նախաշեմին զինվորների հետ

«Սատար» Հաշմանդամների ՀԿ-ը նախագահ՝ Հունան Հունանյանը ավանդույթի համաձայն տարեմուտի նախաշեմին օրը անցկացրեց սահմանին կանգնած զինվորներին հետ: «Հայրենիքի Պաշտպան» հիմնադրամի պատվոգրով պարգևատրվեցին 20 ժամկետային ծառայողներ՝ 2020թ-ի 44 օրյա...
Read more...

Բարեգործական ծրագիր Վարդենիսում

Ամանորին ընդառաջ ս/թ դեկտեմբերի 24-ին «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն, համագործակցելով «Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության» և Վարդենիս համայնքի ՏԻՄ-ի հետ, կազմակերպել էր բարեգործական...
Read more...

Ծնունդդ շնորհավոր Հերոս

Այսօր Նորագավիթի տարածքում տեղի ունեցավ մերօրյա հերոս,կապիտան Արթուր Գագիկի Խաչատրյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությունը: Հուշարձանը կառուցվել է Արթուրի ընտանիքի և մտերինների աջակցությամբ: Հուշարձանի վրա հիշատակված են նաև...
Read more...

Դիպուկահարների բաց առաջնություն

Սույն թվականի նոյեմբերի 7-ին «ԱՏԱՆ» զինավանում կազմակերպվել էր դիպուկահարների բաց առաջնություն` նվիրված 44֊օրյա պատերազմում զոհված դիպուկահարների հիշատակին: Առաջնությանը մասնակցում էին «Սատար» կամավորական ջոկատի հրամանատար՝ Հունան Հունանյանը և...
Read more...

2012 - 2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են

Яндекс.Метрика

 

Powered by GL