Արթուր ԽաչատրյանԱյսօր Նորագավիթի տարածքում տեղի ունեցավ մերօրյա հերոս,կապիտան Արթուր Գագիկի Խաչատրյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությունը: Հուշարձանը կառուցվել է Արթուրի ընտանիքի և մտերինների աջակցությամբ: Հուշարձանի վրա հիշատակված են նաև 2020թ-ին 44 օրյա պատերազմում Նորագավիթ վարչական շրջանի զոհված հերոս տղաներ՝ Սամվել Անտոնյանի, Էդգար Աղաբաբյանի, Գոռ Հովակիմյանի, Պետրոսյան Սեյրանի, Հայկ Թունյանի և Արմեն Զոհրաբյանի անունները: Հուշարձանի օծման արարողությունը կատարեց Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու Քահանա Տեր Ղուկասը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներ՝ N վաշտի ավագ ենթասպա՝ Ժիրայր Ղարախանյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար՝ Ռազմիկ Մկրտչյանը, «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ»-ի ռեկտոր՝ Դավիթ Խիթարյանը և այլ հյուրեր:
Ողջույնի խոսքով հանդես եկավ «Սատար» ՀԿ հիմնադիր նախագահ, «Սատար» կամավորական ջոկատի հրամանատար՝ Հունան Հունանյանը Հունան Հունանյան: Հետմահու «Հայրենքի Պաշտպան» առաջին աստիճանի մեդալ հանձնեց հերոսի հայրիկին: Հնչեցին հայրենասիրական երգեր Սոնա Ռուբենյանի, Պապ Իսպիրյանի և Զեփյուռ Սարդարյանի կատարմամբ: Իր գեղեցիկ ասմունքով հանդես եկավ Մարիամ Մելքոնյանը: Միջոցառմանը ներկա էին նաև Արթուրի մարտական ընկերները, ովքեր իրենց խոսքում հիշատակեցին Արթուրի սխրանքները և դրական մարդկային նկարագիրը:
2021թ-ին լույս է տեսել Մարտին Մանուկյանի կողմից հեղինակած «Անմահացած հերոսը» գիրքը որտեղ պատմվում է Արթուրի հերոսական կյանքի և մարտական ուղու պատմությունները:
Աճյունը ամփոփված է «Եռաբլուր պանթեոն»-ում:
 
26929058144924394142160768346435414318545874n
26959170044924118275521681920310158043693629n
2692904624492411547552196281840556814619469n
2689620994492412384218779145453242803335786n
26905693944924115542188623126214025597442741n
26902197144924118775521631005162528776313964n
26908334744924120642188116688638992737304724n
26910597144924123508854494028810787133766130n
26916270444924121742188008751196592179717997n
26899333844924119875521524638025109508235483n

 

 

Տպել