29122020Անցնող տարին շրջադարձային եղավ հայ ազգի համար։ Տարին ամփոփում ենք ցավալի կորուստներով։ Կորուստները վերջինը չեն լինի, եթե չսթափվենք, եթե շարունակենք մեղավորներ փնտրել մեր մեջ։ Այս տարի, առավել քան երբևէ, պարտավորվածություն կար այցելելու զորամասեր, մարտական հենակետեր` տեղում շփվելու զինվորների հետ, միասին ամփոփելու մեր երկրում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը։ Սփյուռքում ապրող բարերար Արայիկ Հակոբյանի աջակցությամբ մեր զինվորներին փոխանցեցինք առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև կազմակերպվեցինք հյուրասիրություն։ Վստահաբար կարող եմ ասել` հայ զինվորն անպարտելի է, մարտական ոգին` անկոտրում։ Հանուն մեր զոհված հերոսների հիշատակի` խոստացանք իրար գալիք տարին դիմավորել` որդեգրելով նոր ռազմավարություն. ապրել հայրենիքի, ժողովրդի ու պետականության բարձր գիտակցումով, լինել առավել ներողամիտ, հետ նայել` միայն սխալները շտկելու համար, յուրաքանչյուրս մեր գործում լինել օրինակելի։ Միանալով սահմանին կանգնած զինվորների կոչին` խոնարհվում ենք հերոսածին մայրերի առջև, խնդրում ենք զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական խառնաշփոթից, ստեղծված ցավալի իրավիճակում չխոչընդոտել զորամասերի, հրամկազմի կարևոր առաքելությունը։ Այսօր, առավել քան երբևէ, մեր բանակի առջև լուրջ խնդիրներ կան ծառացած, բանակն ունի հասարակության զուսպ օժանդակության կարիքը։ Հարգելի հայրենակիցներ, անփոփելով խոսքս` ուզում եմ մաղթել, որ գալիք տարում լինենք համախմբված, փոխադարձ հարգանքով, ցուցաբերենք հայ քրիստոնյային վայել զսպվածություն ու ազնվություն` հավատարիմ մնալով մեր ազգային արժեքներին և մշակույթին։ Վստահ եմ` համախմբված 2021 թվականին կունենանք վերջնական հաղթանակած խաղաղություն։
Փառք ու խոնարհումս մեր զոհված հերոսների հիշատակի առաջ, վիրավոր զինվորին` շուտափույթ ապաքինում։
13427556634618739905962801816226255297114171n
1353390263461871630596516622834136554788653o
13429479234618740105962781169224608130573740o
13430360934618737939296338500618330130471198o
13430643634618744272629032345071705707939010o
13430970634618742705962529123155434582606145o
13439212434618743505962442827893728261275963o
13442827834618741205962678732090443924057344o
13461022434618744739295652138105416134944770o
134924054346187433059624699336746686577945o
13501329634618742405962557828268018136261255o
1350330053461874113929601679149608474795162o
13505957034618742672629195378116348509601854o

 

Տպել