ՍարդարապատՍԱՐԴԱՐԱՊԱՏ

Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար,
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:
Զանգեր, ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար պատից:
Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից:
Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Չնայած Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենն երկու տարի, բայց իր ուրույն դերն ու նշականությունը ունեցավ ազգային ճանաչման և անկախության կերտման ճանապարհին:

 

ՏպելՈւղարկել էլ. փոստով