Հարգելի հարենակիցներ, «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն կիսում է հասարակության կողմից բարձրացված մտահոգիչ հարցերը: Մեր Հանրապետությունում կան բազմաթիվ սոցիալական, իրավական, կրթական, առողջապահական և զբաղվածության խնդիրներ, որոնք էլ առաջացրել են մեծաքանակ հասարակության արդարացի դժգոհությունը: Դիմում ենք ՀՀ ուժային կառույցների բարձրաստիճան ղեկավարներից մինչև շարքայի ոստիկան՝ ըմբռնումով մոտենալ քաղաքացիների արդար կոչերին և պահանջներին, չխոչընդոտել խաղաղ ցուցարարների ազատ տեղաշարժի իրավունքին, չստեղծել կոնֆլիկտային. իրավիճակ: Հարգել ՀՀ Սահմանադությունը, ազատ արձակել բերման ենթարկված բոլոր խաղաղ ցուցարարներին: